10:25 23.05.2021
Քվեարկության իրավունք ունեցող 18 տարեկանից բարձր Վիետնամի ավելի քան 69 միլիոն քաղաքացի, կիրակի օրը, ընտրում են միապալատ Ազգային ժողովի (խորհրդարան) պատգամավորներ, ինչը, համաձայն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության (SRV), երկրի բարձրագույն իշխանությունն է: Երկրում բացվել է 84,767 ընտրատեղամաս, որոնք տեղակայվել են բոլոր 63 նահանգներում և քաղաքներում:
2021-ից 2026 թվականների պաշտոնավարման ժամկետով 15-րդ Ազգային ժողովի 500 պատգամավորական մանդատների թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել է 866 մարդ: Նրանց մեջ կենտրոնական իշխանությունների կողմից առաջադրվել է 207 թեկնածու, իսկ պատգամավորության մանդատի 133 թեկնածու առաջադրվել է հենց Ազգային ժողովի կառույցների կողմից: Ազգային ժողովի պատգամավորներից բացի, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիները ընտրում են մարզային, շրջանային և համայնքային ժողովրդական խորհուրդների 3,727 պատգամավոր, որոնք կատարում են տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները: Ժողովրդական խորհուրդների և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կհրապարակվեն համապատասխանաբար հունիսի 2-ին և 12-ին:
Տարին չորս անգամ Ազգային ժողովն իր նստաշրջաններն է անցկացնում Հանոյում։
15-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները կսկսվեն հուլիսին: Պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահներին: Դրանից հետո երկրի խորհրդարանում կանցկացվեն նախագահի, փոխնախագահի, վարչապետի, ժողովրդական Գերագույն դատարանի և Ժողովրդական Գերագույն դատախազության ղեկավարների թեկնածությունների քննարկումները ։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...