Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են ազատ տնտեսական գոտիների գործարկման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են ազատ տնտեսական գոտիների գործարկման հնարավորությունները

19:50 24.05.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը:

ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները և նշել, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին:

Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման համար առկա նախադրյալները, այդ թվում՝ խոսել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության համար առկա մեծ ներուժի մասին:

Կողմերը քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, կրկին անգամ ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

14:16 18.06.2025

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

14:08 18.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

14:00 18.06.2025

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

13:53 18.06.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ​​ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...

Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

13:45 18.06.2025

Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...

ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

13:41 18.06.2025

ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

Ազգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ […] ...

BACK_TO_TOP