«Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման դեմ ակտիվիստներն այսօր ևս շրջափակել են Թբիլիսիի պետական շենքերն ու կարևոր փողոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

«Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման դեմ ակտիվիստներն այսօր ևս շրջափակել են Թբիլիսիի պետական շենքերն ու կարևոր փողոցները

18:27 25.05.2021

«Ռիոնիի կիրճի պաշտպաններն» ու նրանց աջակիցներն այսօր՝ մայիսի 25-ին ևս պլանավորել են, շրջափակել պետական շենքերն ու կարևոր ճանապարհները:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ակտիվիստներն արդեն մի քանի գիշեր է՝ գիշերում են Թբիլիսիի Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում:

 

Նախօրեին ակտիվիստները երթով հասել էին արդարադատության տան տարածք, ինչը խորհրդանշական էր, հաշվի առնելով, որ պահանջում են նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականը, իսկ նախարարությունն արդարադատության տան տարածքում է տեղակայված: Ակտիվիստները փակել էին Կուր գետի աջ ափի ճանապարհը: Այնուհետև տեղափոխվել էին Ռուսթավելիի պողոտա ու բողոքը շարունակել տեղում:

Ակցիայի առաջնորդներից մեկը նշել էր, որ սա իրենց պայքարի 210-րդ օրն է:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել էին, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, կարգելափակեն բոլոր պետական շենքերի մուտքերը, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա: Ցուցարարները նախօրեին վրաններ էին տեղադրել ու գիշերել հրապարակում:

«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը: Նաև, պահանջում են էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Թուրնավայի հրաժարականը, ինչպես նաև նախագծում ուղղակիորեն մասնակցող բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելը:

Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվեցին հէկի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: «Նամախվանի ՀԷԿ»-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լինի անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։ Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 800 մլն դոլար և այն պետք է իրականացնի Թուրքական «Enka Riniebels Ltd» ընկերությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 18.06.2025

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

14:16 18.06.2025

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

14:08 18.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

14:00 18.06.2025

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

13:53 18.06.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ​​ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...

Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

13:45 18.06.2025

Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...

BACK_TO_TOP