13:57 27.05.2021
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողների համար տարբերակված աջակցություն հատկացնելու նպատակով։ Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողներին կտրամադրվի՝ 1 կգ-ի հաշվով լրացուցիչ 20 դրամ։ Համապատասխան որոշման ընդունման կապակցությամբ մատակարարների կողմից ներմուծված և ներմուծման ԱԱՀ-ով հարկված սերմերի քանակը 2020 թ. համար կազմել է 1557.7 տոննա, որի շրջանակում պետբյուջեում լրացուցիչ ծախսերը հաշվարկելու համար ուսումնասիրվել է մատակարարների կողմից ներմուծված 1 կգ սերմի ձեռքբերման գները։ Ըստ հիմնավորման՝ փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը կազմում է շուրջ 31.2 մլն դրամ: Արդյունքում ակնկալվում է բարձրացնել ծրագրի արդյունավետությունը, ավելացնել հանրապետությունում բարձրորակ աշնանացան ցորենի սերմերի ներմուծման և մատակարարման ծավալները, ցորենի ցանքատարածքները։
17:12 16.07.2025
Արարատ Միրզոյանը արձակուրդ է մեկնում17:06 16.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելին […] ...
17:00 16.07.2025
Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների, Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանն ու Ռոբերտ Դոբրովոդսկին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի և […] ...
16:58 16.07.2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է […] ...
16:56 16.07.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում […] ...
16:43 16.07.2025
Սևանի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր ու թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դդմաշեն գյուղի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Հուլիսի 11-ին համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի 63 բույս։ 60-ամյա տանտերը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել մոտ 400 գրամ կանեփի չորացված զանգված և ծխամորճ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […] ...
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...