Նոր պայմաններ` «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

Նոր պայմաններ` «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում»

14:57 31.05.2021

2020 թվականին սկսված նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ու կենտրոնն այսօր հիմնովին նորոգված ու վերազինված է նորագույն սարքավորումներով:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել ու բարելավված պայմաններին է ծանոթացել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին` նախարարի պաշտոնակատարն ասել է, որ վերջին 3 տարիներին բժշկական հաստատությունների շենքային վիճակի բարելավումը, սարքավորումներով վերազինումը, ամբողջական վերակառուցումը գերատեսչության ուշադրության կենտրոնում է եղել:

«Սա ամենաանհրաժեշտ պայմանն է, որ պետք է ստեղծել` պացիենտներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար: Բայց մենք նաև գիտենք, որ դրա համար միայն լավ պայմանները բավարար չեն: Որակյալ բուժօգնության հիմքը մասնագետներն են: Շատ ենք կարևորում, որ և՛ բազմապրոֆիլ, և՛ նեղ մասնագիտական հիվանդանոցները համալրվեն նոր կադրերով: Շատ ուրախալի է, որ վերջին 2 տարվա ընթացքում կարողացել եք երիտասարդ կադրեր ներգրավվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ նորոգվել և վերազինվել է բժշկական կենտրոնի վարչական հատվածն ու դիսպանսերային բաժանմունքը, առաջին ստացիոնարային բաժանմունքը և նոր բացված ծառայությունը, որի շրջանակում սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրվում և՛ պացիենտին, և՛ նրա ընտանիքի անդամներին: Փոխվել է նաև ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը, ձեռք է բերվել նոր գույք: Առաջիկայում նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ սկսել կենտրոնի 4-րդ հարկում, որից հետո կտեղադրվի արդեն իսկ ձեռք բերված նոր վերելակը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մոտ 7400 անձ հաշվառված է` որպես թմրամիջոց գործածող, որոնցից 4000-ը կաննաբինոիդներ են օգտագործում, իսկ մյուս մասը՝ օպիոիդներ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 35 հիվանդ: Ամբուլատոր պայմաններում մեթադոնային փոխարինող բուժում է ստանում 404 հոգի, որից 5-ը կին է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

23:59 15.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

23:52 15.07.2025

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

23:47 15.07.2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

23:44 15.07.2025

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

BACK_TO_TOP