15:37 31.05.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին, թրեյնինգներին, աշխատաժողովներին և ուսումնական պրակտիկաներին մասնակցելու համար, ինչպես, օրինակ, գերմանական 4 բուհերում 1 կիսամյակ փոխանակման ծրագրով ուսումնառելու ծրագիրն է: ՀՊՏՀ-ում մեկնարկած սեմինարների թեմաներն են՝ «Կանայք բիզնեսում», «Ձեռնարկատիրության հզորացումը երիտասարդների համար» և «Մտածի՛ր հրապարակելուց առաջ»:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությանը` Եվրահանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ Երևանում սեմինարների շարք անցկացնելու համար:
«Մենք տեղյակ ենք կազմակերպության իրականացրած հսկայական աշխատանքի մասին, և կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ սեմինարների շարքը լավ հարթակ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու և երկխոսության համար: Ուրախալի է, որ սեմինարների օրակարգում ընդգրկված են շատ հետաքրքիր թեմաներ` երիտասարդների զբաղվածության խթանման, երիտասարդ աշխատողների համար նոր կարողությունների և հմտությունների զարգացման, ինչպես նաև համապատասխան հարթակների ապահովման տեսանկյունից, որտեղ երիտասարդները կարող են կիսվել բիզնեսում իրենց փորձով, զարգացնել բիզնես պլանի հայեցակարգը և այլն»,- նշել է փոխնախարարը:
Արթուր Մարտիրոսյանը սեմինարների կազմակերպման առումով շեշտադրել է բարձրորակ կրթության հավասար հասանելիության ապահովումը, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտությունների զարգացումը և միջմշակութային երկխոսությունը:
«Ողջ աշխարհին պատուհասած Covid-19 համավարակին զուգահեռ՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեր երկիրը բախվել է լուրջ մարտահրավերների, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև երիտասարդության վրա: Ընդ որում՝ նրանցից շատերն իրենց ուսերին կրել են պատերազմի ծանրությունը և դրա հետևանքները: Հետևաբար, մեր պարտքն է՝ երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ՝ ոտքի կանգնելու և զարգացման նոր մակարդակի հասնելու, ազատ երկրի երջանիկ անհատ ու պատասխանատու քաղաքացի դառնալու տեսլականով, որի կյանքի կոչման գործում կարևոր է նաև միջազգային համագործակցությունը: Ըստ այդմ՝ այդ նպատակին է ուղղված առկա ձևաչափով կազմակերպվող սեմինարների այս շարքը, և ես ողջունում եմ բոլորիդ այցը մեր շատ ջերմ ու հյուրընկալ երկիր»,- դիմելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ կայունությունն ու զարգացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տարբեր երկրների երիտասարդներ համագործակցեն և ցանցեր ու կամուրջներ ստեղծեն կրթության և ուսուցման միջոցով:
Սեմինարների մասնակիցներին ողջունել են նաև ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը և «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության ներկայացուցիչները: Այնուհետև երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել միջոցառման բանախոսներին: Դրանք, մասնավորապես, վերաբերել են միջպետական համաձայնագրերի շրջանակում Հայաստանի բուհերում սովորելու հնարավորությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ռազմավարությանը:
Նշենք, որ «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը 2000-ին հիմնադրվել է Գերմանիայում: Այն իրականացնում է մի շարք միջազգային և ազգային ծրագրեր՝ ստեղծելով միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար (և՛ ԵՄ, և՛ ԵՄ գործընկեր երկրների ներկայացուցիչների համար): Կազմակերպությունն իր բյուջեի 70 տոկոսի չափով ֆինանսավորվում է ԵՄ հանձնաժողովի կողմից: «Կոպեռնիկուս Բեռլին»-ը հայաստանյան բուհերից այս պահին համագործակցում է միայն ՀՊՏՀ-ի հետ. բուհի ուսանողներից մեկն այժմ փոխանակման ծրագրով ուսումնառում է Հումբոլդտի համալսարանում: Ներկայումս բանակցություններ են սկսվել՝ այլ բուհերի հետ ևս համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել մի շարք ծրագրեր:
Սեմինարները կշարունակվեն մինչև հունիսի 11-ը:
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...