Օրենքի նոր խմբագրությամբ ընդլայնվել և հստակ կարգավորումներ են ստացել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Օրենքի նոր խմբագրությամբ ընդլայնվել և հստակ կարգավորումներ են ստացել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները

13:56 01.06.2021

Բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը հիմնվում է նաև կանխարգելիչ գործողությունների վրա։ Այդ նպատակով էլ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ մտած խմբագրությամբ հատուկ ուշադրության են արժանացել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի պետ Հովհաննես Խաչատրյանը ներկայացնում է հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները:

Ի՞նչ կանխարգելիչ լիազորություններ ունի Հանձնաժողովը 

Օրենքի նոր խմբագրությամբ Հանձնաժողովն ունի տարաբնույթ լիազորություններ, որոնց մի մասն ունի կանխարգելիչ նշանակություն։ Մասնավորապես`

  • տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողության, գործարքի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ եզրակացությունների ընդունումը․
  • տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալը,
  • տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալն այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ վնասել սպառողների շահերը,
  • տնտեսական մրցակցությանն առնչվող խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելը,
  • հանրությանը տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի մասին իրազեկելը, որի դրսևորումներից մեկն էլ այս շարքում մեր կողմից լուսաբանվող նյութերն են։

Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ Հանձնաժողովը նաև գնահատում է համակենտրոնացումները և իրականացնում ոլորտային ուսումնասիրություններ, որոնց առաջնային նպատակը տնտեսական մրցակցության խաթարման հնարավոր դեպքերի բացահայտումն է և դրանց կանխումը։

 

Արդյո՞ք Հանձնաժողովը նախկինում չուներ այդ լիազորությունները

 

Նշված լիազորություններն առկա էին նաև օրենքի նախորդ խմբագրությամբ, սակայն այժմ դրանք ավելի են ընդլայնվել և ստացել առավել հստակ կարգավորումներ։ Մասնավորապես՝

 

  • Ընդլայնվել է եզրակացություններ տալու լիազորությունը

 

Զգալիորեն ընդլայնվել է Հանձնաժողովի՝ եզրակացություններ տալու լիազորությունը։ Մասնավորապես, եթե նախկինում եզրակացություններ կարող էին տրամադրվել բացառապես պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի և այլ փաստաթղթերի, պետական օժանդակությունների, տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող համաձայնությունների և համակենտրոնացումների տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ, ապա նոր փոփոխություններով եզրակացությունները ստանալու նպատակով պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողով մինչև տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությամբ կարգավորվող գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը։

Եզրակացությունների տրամադրումը, ի տարբերություն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրմանը, նպատակ ունի կոնկրետ իրավիճակներում դիմողին ներկայացնել Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը տվյալ գործողության, կնքվող գործարքի կամ իրավական ակտի տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ։ Մինչդեռ պարզաբանումներն առավել ընդհանրական բնույթ են կրում և նպատակ ունեն առավել մանրամասնել օրենսդրական կարգավորումները։

 

  • Սահմանվել է ոլորտային ուսումնասիրությունների իրականացման և ամփոփման կարգը

 

Տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերը պարզելու և մրցակցային իրավիճակի վրա ազդող այլ պայմանները բացահայտելու հարցում մեծ դեր ունեն նաև ոլորտային ուսումնասիրությունները, որոնք Հանձնաժողովը մշտապես կատարել է, սակայն նոր օրենսդրական փոփոխություններով է միայն սահմանվել դրանց իրականացման և ամփոփման կարգը։

 

  • Ընդլայնվել են համակենտրոնացումների գնահատման լիազորությունները

 

Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև համակենտրոնացումների գնահատումը, որի առումով ևս ընդլայնվել են Հանձնաժողովի լիազորությունները։ Մասնավորապես, եթե նախկին օրենսդրությամբ համակենտրոնացում չէին համարվում անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, ապա նոր փոփոխություններով դրանք համակենտրոնացում չեն համարվի միայն այն դեպքում, երբ դրա մասնակիցները օրենքով սահմանված կարգով կտեղեկացնեն Հանձնաժողովին իրենց անձանց խումբ լինելու և կնքվող գործարքի, կատարվող գործողության կամ վերակազմակերպման վերաբերյալ։ Հակառակ դեպքում դրանք կհամարվեն համակենտրոնացումներ և ենթակա կլինեն հայտարարագրման, սակայն պարզեցված կարգով։

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի վերը հիշատակված այլ կանխարգելիչ լիազորություններին, ապա դրանց օրենսդրական կարգավորումները փոփոխություններ չեն կրել, սակայն վերջին շրջանում առավել հաճախ են դարձել իրականացվող կանխարգելիչ միջոցառումները հատկապես տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի մասին իրազեկման ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

19:35 15.07.2025

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ «Երեկ ես հանդիպեցի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի և գեներալ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Մենք քննարկեցինք […] ...

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

19:28 15.07.2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հուլիսի 15-ին, ժամը 15։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։ ...

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

19:20 15.07.2025

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Ռումինիայի Օրաստիե քաղաքի մոտակայքում թեթև ինքնաթիռ է կործանվել, որի մեջ երկու մարդ էր գտնվում, օդաչուն մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Հունեդոարա շրջանի արտակարգ իրավիճակների տեսչության մամուլի ծառայությունը։ «Երեքշաբթի կեսօրին Օրաստիե մունիցիպալիտետի հանգստի գոտու մոտ վթարի է ենթարկվել երկու մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռ։ Դժբախտաբար, ինքնաթիռի օդաչուն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», […] ...

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

19:12 15.07.2025

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

Իսպանիայում 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը աննորմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ, ինչը գրեթե 1000%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել էր, որ 2025 թվականի հունիսը ամենատաքն էր Իսպանիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ամսվա […] ...

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

BACK_TO_TOP