Հայաստանը նախատեսում է մինչև 2025-ի վերջ կրկնապատկել ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Հայաստանը նախատեսում է մինչև 2025-ի վերջ կրկնապատկել ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ

14:10 01.06.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-28-ը գտնվում էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն դոլար և այլն։

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը մեզ արդեն հնարավորություն է տվել փոխադարձ առևտրի ծավալը 2015-ից 2020 թվականներին ավելացնել 3 անգամ՝ 5 մլն դոլարից հասցնելով 15 մլն դոլարի: Կորոնավիրուսային ճգնաժամը չի խանգարել մեզ 2020 թվականի վերջին 30,8%-ով ավելացնել մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը (2020-ին՝ 15 մլն դոլար, 2019-ին ՝ 11,5 մլն դոլար): Մենք ավելացրել ենք արտահանումը Հայաստան 66% -ով (7,3 մլն դոլար): Իր հերթին՝ ներմուծումն աճել է 8,8%-ով (7,7 մլն դոլար)»,- նշել է Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ «COV1D-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում արագ զարգանում է թվայնացումը և այժմ դարձել է տնտեսությունների շարժիչ ուժն ու զարգացման անբաժան մասը։ Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կարևոր եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը»,- հանդիպման ընթացքում ընդգծել է Վահան Քերոբյանը։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցել էլեկտրոնային հավատարմագրման ոլորտում համապատասխանության գնահատման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում քննարկված հարցերից էր հայկական ընկերությունների և «Խորգոս» սահմանային համագործակցության միջազգային կենտրոնի միջև համագործակցությունը, որի շնորհիվ հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռվի դուրս գալ ոչ միայն չինական շուկա, այլև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը մինչև ասիական տարածաշրջանի երկրներ։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորությունները, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։

Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականի վերջ հայկական ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ կկրկնապատկվի։

Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։

Այցի շրջանակում Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարի, ՂՀ գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովի և ղազախական «KazakhInvest» ազգային ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Մեիրժան Յուսուպովի հետ։

Ռոման Սկլյարի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթի բացումը, ապրանքաշրջանառության ավելացումը, ինչպես նաև ղազախական կողմի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում լոգիստիկ կենտրոնի ձևավորումը, ինչը կդյուրացնի մուլտիմոդալ ձևաչափով ապրանքների տեղափոխման գործընթացը Հայաստանից դեպի Ղազախստան և հակառակը։

Սապարխան Օմարովի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Մասնավորապես՝ քննարկվել են ինտենսիվ այգեգործությանը, գինեգործությանը, խոզաբուծությանը, կաթիլային ոռոգմանը, գյուղատնտեսության մեջ մեծածախ բաշխիչ կենտրոնի ստեղծմանն ու կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

Վահան Քերոբյանի և Մեիրժան Յուսուպովի հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են օտարերկրյա ներդրումների ներգրավման իրենց մոտեցումները և մեթոդները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ կապ հաստատել հայկական Enterprise Armenia հիմնադրամի և ղազախական KazakhInvest-ի միջև։

Մայիսի 25-28-ը Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ, ՏԿԵՆ, ԷՆ, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների ներկայացուցիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

19:35 15.07.2025

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ «Երեկ ես հանդիպեցի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի և գեներալ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Մենք քննարկեցինք […] ...

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

19:28 15.07.2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հուլիսի 15-ին, ժամը 15։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։ ...

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

19:20 15.07.2025

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Ռումինիայի Օրաստիե քաղաքի մոտակայքում թեթև ինքնաթիռ է կործանվել, որի մեջ երկու մարդ էր գտնվում, օդաչուն մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Հունեդոարա շրջանի արտակարգ իրավիճակների տեսչության մամուլի ծառայությունը։ «Երեքշաբթի կեսօրին Օրաստիե մունիցիպալիտետի հանգստի գոտու մոտ վթարի է ենթարկվել երկու մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռ։ Դժբախտաբար, ինքնաթիռի օդաչուն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», […] ...

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

19:12 15.07.2025

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

Իսպանիայում 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը աննորմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ, ինչը գրեթե 1000%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել էր, որ 2025 թվականի հունիսը ամենատաքն էր Իսպանիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ամսվա […] ...

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

BACK_TO_TOP