ՔՏՀԱՏՄ-ն դիմել է դատախազություն ապօրինի շահագործվող հանքերի գործով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

ՔՏՀԱՏՄ-ն դիմել է դատախազություն ապօրինի շահագործվող հանքերի գործով

15:21 01.06.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. ապրիլին ստուգումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արագածավան միավորված համայնքում։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Դրանից բացի՝ պարզվել է, որ մի շարք ընկերություններ շրջանցել են օրենքի մի շարք պահանջներ։

Մասնավորապես, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 05.12.2012թ. տրվել է 79,8հա մակերեսով լեռնահատկացման ակտ։ Դրա գործողության ժամկետը եղել է մինչև 08.03.2020թ.։ Հիմք ընդունելով 03.05.2017թ.-ի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանը՝ ժամկետը երկարացվել է մինչև 05.12.2041թ.-ը, և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.12.2015թ.-ի հրամանում 79,8հա մակերեսը փոխվել է 80,43 հա մակերեսի: Սակայն մինչ ստուգման պահը ԲԲԸ-ն համայնքային սեփականություն հանդիսացող 80.4հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասում զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ՝ առանց սահմանված կարգով համայնքի հետ հողամասի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցման հավաստող փաստաթղթի՝ պայմանագրի առկայության։

«Արթվան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 29.08.2017թ.-ին լեռնահատկացման ակտով և ընդերքօգտագործման պայմանագրով ստացել է ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը եղել է մինչև 29.08.2021թ.-ը , սակայն 2017-2018 թթ․ ընթացքում ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 0.5հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասից՝ առանց նպատակային նշանակության փոփոխության, զբաղվել է ընդերքի արդյունահանմամբ՝ հողն առանց համայնքին հանձնելու և օրենքով նախատեսված համապատասխան պայմանագիր կնքելու։

«Վահրամ Պապիկյան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ 28.12.2012թ. ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 18.05.2025թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։

«Լևադան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ 31.10.2012թ. ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 05.12.2026թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող 16.56144 հա մակերեսով, 0.44328հա մակերեսով և 4.39528հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։

Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

19:20 15.07.2025

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Ռումինիայի Օրաստիե քաղաքի մոտակայքում թեթև ինքնաթիռ է կործանվել, որի մեջ երկու մարդ էր գտնվում, օդաչուն մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Հունեդոարա շրջանի արտակարգ իրավիճակների տեսչության մամուլի ծառայությունը։ «Երեքշաբթի կեսօրին Օրաստիե մունիցիպալիտետի հանգստի գոտու մոտ վթարի է ենթարկվել երկու մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռ։ Դժբախտաբար, ինքնաթիռի օդաչուն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», […] ...

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

19:12 15.07.2025

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

Իսպանիայում 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը աննորմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ, ինչը գրեթե 1000%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել էր, որ 2025 թվականի հունիսը ամենատաքն էր Իսպանիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ամսվա […] ...

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

BACK_TO_TOP