Արա Այվազյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Արա Այվազյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին

16:15 01.06.2021

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին։ Այս լուրը «Ազատությանը» հայտնեցին կառավարությունից՝ ընդգծելով՝ հավանաբար մինչև ընտրություններ նոր նախարարի պաշտոնակատար չի նշանակվի։

Կառավարությունից անուն չեն նշում, Արա Այվազյանը չորս տեղակալ ուներ, բայց արտգործնախարարության կայքում նշված չէ, թե նրանցից ով է առաջին փոխնախարարը, ցուցակը գլխավորում է Արտակ Ապիտոնյանը։ Ի դեպ, փոխնախարարներից մեկը՝ Գագիկ Ղալաչյանը, հրաժարական է ներկայացրել մայիսի 27-ին, նույն օրը, ինչ նրա ղեկավար Արա Այվազյանը։

Իրավաբաները, մատնացույց անելով սահմանադրական հոդվածները, թերթելով կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքը, վիճում են՝ արդյոք ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թո՞ւյլ են տալիս որևէ հրաժարական տված նախարարի պաշտոնակատարին փոխարինել նոր պաշտոնակատարով։ Պատասխանը միանշանակ չէ։ «Ազատության» հետ մասնավոր զրույցներում շատերը պնդեցին՝ օրենքում հստակություն չկա, այդուհանդերձ՝ ընդունում են նպատակը պետք է լինի աշխատունակ պահել պետական կառավարումը։ Իսկ այս դեպքում իրավական խառնաշփոթը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի:

«Անկախ նրանից դա իրավական առումով թույլատրելի է, թե ոչ, մի քիչ դժվար ե, պատկերացնում, որ հիմա ինչ-որ մեկը համաձայնի դառնալ նախարարի պաշտոնակատար, հատկապես, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 19 օր»,- քաղաքական վերլուծաբան Բենյամին Պողոսյանը իր այս կարծիքը հիմնավորում է նրանով, որ հրաժեշտ տալիս արտաքին գերատեսչության այլևս նախկին պատասխանատուն բազմանշանակ հայտարարություն արեց՝ ասելով՝ ԱԳՆ-ն պետք է անշեղորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական ու ազգային շահերը, և իր հրաժարականի պատճառը, ըստ էության, կապել էր հենց այս հարցերի հետ։

Քաղաքագետի խոսքերով՝ այսօր անգամ դժվար է վերլուծել նախարարի ասածը և դրան հաջորդող կառավարության պարզաբանման պահանջը, քանի որ տեղեկատվության զգալի պակաս կա։ Այդուհանդերձ, ըստ նրա, մի բան հստակ է՝ կար լրջագույն տարաձայնություն արտաքին գործերի նախարարի և վարչապետի պաշտոնակատարների միջև:

«Դժվար է ասել՝ տարաձայնությունները վերաբերում էին ինչ-որ կոնկրետ խնդիրների շուրջ բովանդակային, թե տարաձայնությունները վերաբերում էին նրան, որ ընդհանրապես արտաքին գործերի նախարարը և նախարարության ղեկավարությունը շատ կարևոր հարցերում պարզապես անտեսված էր կամ ներգրավված չէր գործընթացներում: Մի պահ երևի նախարարի մոտ ընկալում է եղել, որ ամեն դեպքում այն փաստը, որ ինքը տեղյակ չէ, իրեն չի ազատում պատասխանատվությունից, որովհետև նախարարը պետության երկրորդ մարդն է արտաքին քաղաքականության մեջ վարչապետից հետ: Ընդամենը կարող եմ ասել, որ էականորեն կզարմանայի, եթե նախարարության ներսում հիմա ինչ-որ մեկը համաձայներ ստանձնել պաշտոն: Հիմա ասել նկատի ունեմ հունիսի 20-ը»,- ընդգծեց Բենյամին Պողոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP