Էրդողանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից և Հայոց ցեղասպանությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Էրդողանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից և Հայոց ցեղասպանությունից

14:48 02.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական TRT հեռուստաընկերությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը:

Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունները ներկայացնող նախագահների հետ, որոնցից ոչ մեկի օրոք 2 երկրների միջև նման լարվածություն չի եղել: Բայդենին նախորդողների օրոք դժվարություններ չեն եղել նաև հանդիպումների և հեռախոսազրույցների կազմակերպման հարցում:

Նշելով, որ երկու երկրների լարվածության խորացման պատճառը Հայոց ցեղասպանության հարցն է՝ Էրդողանը հետևյալ շեշտել է. «Արդեն զզվել ենք՝ սպասելով, թե ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ-ն հայերի վերաբերյալ ինչ կասի: Լավ, բան ու գործդ վերջացրել ես ու հայերի փաստաբանությո՞ւնը պիտի անես: Թողնենք այդ գործը պատմաբաններն անեն: Սա քաղաքական գործիչների գործը չէ, թող պատմաբանները, իրավագետները, մարդաբաններն աշխատեն, որից հետո մեր առջև դրված արդյունքի վերաբերյալ մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, անենք մեզ վիճակվածը: Սակայն այս պահին, երբ որևէ բան դեռ չկա, բռնում ու հարցը օրակարգ եք բերում»:

Թուրքիայի նախագահը, այնուհետև անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հետևյալ պնդումներն է արել. «Տարիներ շարունակ Մինսկի եռյակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, Հայաստան-Ադրբեջան խնդիրը չկարողացան լուծել: Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր խնդիրը լուծեց (բառացի՝ ինքն իր պորտը կտրեց): Հիմա այստեղ ընդհանրապես որևէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում: Եթե ինչ-որ բան ունեք ասելու, ինչ-որ բան կա, որ ցանկանում եք անել, եկեք, որպես ՆԱՏՕ-ում ձեր դաշնակից ու գործընկեր, ասեք՝ այսինչ բանն ենք ուզում անել, այնինչ բանն ենք ուզում անել, և մենք էլ կխոսենք: Բայց նման բան չկա: Միանգամից ելնում և մեր առաջ դնում ես այսպես կոչված ցեղասպանության հարցն ու քո ուզած որոշումն ընդունում: Քեզ նախորդած ԱՄՆ ղեկավարները, ի՞նչ է, քո չափ չէին հասկանում էս գործից: Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի արել, մի մասը «Մեծ եղեռն» է ասել, մի մասն էլ՝ շատ այլ տարբեր բաներ, բայց ոչ երբեք այդ տերմինը»:

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք «ցեղասպանություն» տերմինի կիրառումը բխում է այլ պատճառներից, Էրդողանը հետևյալ կերպ է պատասխանել.

«Մենք այդ ամենին արդեն վարժվել ենք, միշտ նման բաներ են անում: Թուրքիան գաճաճ պետություն չէ, մենք Թուրքիայի Հանրապետություն ենք: Նրանք, ովքեր Թուրքիային այս կերպ նեղն են գցում, կարևոր բարեկամ են կորցնում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:11 18.06.2025

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

18:58 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...

BACK_TO_TOP