Գյումրիի Արվեստների ակադեմիայում ընդունելության առաջին փուլն ավարտվել է․ որոշ մասնագիտություններ թափուր են  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Գյումրիի Արվեստների ակադեմիայում ընդունելության առաջին փուլն ավարտվել է․ որոշ մասնագիտություններ թափուր են 

19:58 02.06.2021

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության՝ մեկ բուհ մեկ մասնագիտություն կարգը այս  տարվա գործընթացում նոր է, բայց թերևս փորձված և տարիներով կիրառելի տարբերակ է արվեստի բուհերի համար։ Այս բուհերի դիմորդները մասնագիտության ընտրության հարցում ավելի հստակ կողմնորոշումներ ունեն և այլընտրանքների չեն դիմում։ Գյումրիի Արվեստների ակադեմիայի մասնաճյուղերում տեղյակ են դիմորդների մոտավոր թվից և այն մասնագիտությունների, որտեղ նոր ուսումնական տարում ուսանողներ չեն ունենա։

Գյումրիի Արվեստների ակադեմիայի երեք բուհերի մասնաճյուղերում  ապագա ուսանողներին նախապատրաստական կուրսերից են ճանաչում, SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանը:

«Մենք դիմորդների թվի մասին մոտավոր տեղեկություն միշտ ունենում ենք, քանի որ նախապատրաստական դասընթացներ ունենք. երեխաները գալիս են, և մոտավոր պատկեր ենք ունենում, թե ինչքան դիմորդ կունենանք: Վերջին տարիների փորձով կասեմ, որ ստաբիլ թիվ՝ 35-40 բուհը միշտ ունի:»

Թատրոնի և կինոյի ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում տնօրենի նշած կայուն թիվն այս տարի էլ պահպանվել է։ Այստեղ քննական գործընթացի հետ կապ չունեն։ Մայր բուհում քննությունները հանձնած դիմորդն արդեն, որպես ուսանող, ուսումնական տարվա մեկնարկին գալիս է մասնաճյուղ։ Ուսանողի թվի հետ պահպանվել է նաև մասնագիտությունների ընտրության ձևաչափը: Ինչպես ամեն տարի, դերասանություն, ռեժիսուրա և պարարվեստ մասնագիտությունների հիմնական տեղերը, ըստ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի, փակված են:

Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղում ևս նախապատրաստական կուրսերի շնորհիվ հայտնի է դիմորդների մոտավոր թիվը։ Նեղ մասնագիտական քննություններն անցկացվում են մասնաճյուղում։ Հայտերի ընդունման առաջին փուլի ավարտից հետո հստակ պատկեր ունեն ապագա ուսանողների թվի մասին։ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղ այս տարի դիմել է 31 դիմորդ: Ամենամեծ հետաքրքրությունը, ինչպես վերջին տարիներին, այս տարի էլ հագուստի մոդելավորումն ունի: Իսկ քանդակագործության ընդարձակ արվեստանոցում մեկ առաջին կուրսեցի է սովորելու։ Պահանջված չէ նաև արվեստաբանություն մասնագիտությունը.

«Երիտասարդությունը փորձում է ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք շուկայում պահանջված են: Տեսնելով որ արվեստաբանության կամ քանդակագործության շուկան բացակայում է, սկսում են նմանատիպ մասնագիտություններ չընտրել, բայց դա էլ իր հերթին բերում է այն խնդրին, որ այդ մասնագետների պակասի շնորհիվ Հայաստանում չի ձևավորվում արվեստի պարզագույն շուկա»,- նշում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

Կոնսերվատորիայում, ի տարբերություն մնացած բոլոր բուհերի, դիմորդը 3 քննություն է հանձնելու։ Այս տարի առաջին անգամ Գյումրիում տավղահարի մասնագիտությունն ընտրած դիմորդ ունեն, բայց տավիղ չունեն։ Նվագարանի ձեռք բերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Կոնսերվատորիայի մասնաճյուղում  այս տարի դիմորդներ չունեն դիրիժորություն և կոմպոզիցիա մասնագիտություններով։ Փողային նվագարանների և ժողգործիքների դեպքում էլ պահանջվածությունը մեծ չէ։ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի համար թիվը հուսադրող է, սակայն որոշ մասնագիտությունների պրոպագանդման ուղղությամբ աշխատելու կարիք ունեն:

«Թառը, սազը, քամանչան հազվագյուտ գործիքներ են, քամանն ընդհանրապես չի օգտագործվում: Բայց կոնկրետ մեր քաղաքում աշուղները շատ են օգտագործել այդ նվագարանները, և մենք անպայման պետք է նորից կարողանանք կյանքի կոչել: Գուցե աշխատատեղերի խնդիրը կա: Մեր քաղաքում, երևի, մեր քաղաքի  տուրիստական գրավչությունը պետք է նաև այս երևույթը ընդգրկի»,- նշում է Հարությունյանը:

Դեռ նախորդ տարիներից ժողնվագարաններում մասնագիտանալու պահանջվածության պատկերը նույնն է։ Իսկ ընդհանուր դիմելիության արդյունքից կոնսերվատորիայի մասնաճյուղում դժգոհ չեն, արդեն ունեն 22 դիմորդ, և սա միայն առաջին փուլի արդյունքներով։

 Հուլիսին սահմանվելու է նաև երկրորդ փուլը։ Արվեստների ակադեմիայում թափուր մասնագիտությունների գծով դիմորդների նոր հայտեր են ակնկալում։ 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP