Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է

14:38 07.06.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմելիությունը 2021 թվականին կտրուկ աճել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: Ծրագիրն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից:

«Եթե խոսենք թվերով, ապա 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ աջակցություն ստացել էր 414 շահառու, իսկ 2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ աջակցություն ստացել է 1043 շահառու: Նրանցից շուրջ 197-ը միանվագ աջակցության ծրագրով՝ շուրջ 155 մլն դրամ, 184-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով՝ շուրջ 12 մլն դրամ և 662 շահառու երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ շուրջ 595 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, վճարվել է շուրջ 762 մլն դրամ, որից շուրջ 424 մլն դրամը՝ 2021 թվականին»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը:

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն իրականացվում են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով: Մասնավորապես, իրականացվում է 3 նպատակային ծրագիր: Առաջինը միանվագ դրամական աջակցության ծրագիրն է, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար: Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակում հատուցվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը: Երրորդը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հիպոթեկային վարկ մարող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:

Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի ընթացքում շահառուների թվի ավելացմանը զուգահեռ պետությունն ավելացնում է նաև ֆինանսավորումը: Արդեն երկու անգամ այդպիսի որոշում կառավարությունն ընդունել է: 2021 թվականի պետական բյուջեով հաստատվել էր 526 մլն դրամ, որը դիմելիության տեմպերով պայմանավորված՝ չի բավականացնի: Առաջին եռամսյակի ժամանակ ծրագրի բյուջեն համալրվեց 70 մլն դրամով, երկրորդ եռամսյակի համար ևս 100 մլն դրամով բյուջեն ավելացվել է: Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ հաջորդ եռամսյակներին ևս նախատեսվում է ծրագրի բյուջեի համալրում:

«Չի եղել դեպք, որ նախարարությունը դիմի այս ծրագրի բյուջեի ֆինանսավորումն ավելացնելու համար և մերժվի: Կառավարությունը պատրաստակամ է այնպես անել, որ ծրագրի շահառուների թիվն ավելանա»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը:

Ծրագրին դիմելիության առումով ակտիվ է Երևանը, որին հաջորդում են Կոտայքը, Լոռին, Արարատը, Սյունիքը: Գայանե Ղարագյոզյանը նկատեց՝ պարտադիր չէ, որ ընտանիքը լինի բազմազավակ, նոր դիմի: Երեխաների կարգաթիվը միայն ազդում է աջակցության չափի վրա: Միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակում կարևոր է, որ ընտանիքը ունենա երկու անչափահաս երեխա: Երկու երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ: Եթե այս դեպքում շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, ապա աջակցությունն ավելացվում է ևս 30 տոկոսով: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցությունն ավելացվում է ևս 5 տոկոսով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամով:

Ապահովագրության կանխավճարի դեպքում երեխաների կարգաթիվը դեր չի խաղում: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում առաջին և երկրորդ երեխայի աջակցության պարագայում աջակցության առավելագույն շեմը կազմում է 500 հազար դրամ, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում առավելագույն շեմը կազմում է 2 մլն դրամ: Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ միևնույն շահառուն կարող է երեք ծրագրերից էլ օգտվել, սակայն որոշակի ժամանակ անց: Միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերի շրջանակում շահառուն, միաժամանակ օգտվելով երկու ծրագրից էլ, մեկ տարի անց ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում արդեն կարող է օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից:

«Ասեմ, որ դիմողների տարիքային շեմ սահմանված չէ, և այս ծրագրերի դեպքում արդիական չէ ընտանիքի երիտասարդ հանգամանքը: Մեր ծրագրերի համար անչափահաս երեխաների առկայությունն է կարևոր՝ անկախ շահառուի տարիքից»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP