14:35 08.06.2021
Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները:
Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4 քննական կենտրոններից մեկն է:
Այսօր անցկացվում են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել են 1505 դիմորդներ, որոնց թվում «Կենսաբանություն» առարկայի համար՝ 1288, «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համար՝ համապատասխանաբար 186 և 31 դիմորդ:
Նրանցից 120-ը քննություն են հանձնելու Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի քննական կենտրոնում, սակայն առավոտյան ժամը 9-ի դրությամբ ներկայացել էին 117-ը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շրջել է քննական կենտրոնում, հաջողություն մաղթել դիմորդներին:
Շրջայցի ընթացքում Վահրամ Դումանյանը քննական կենտրոնի ղեկավարի և մյուս պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել քննությունների սրահներում սեղանների դասավորության վրա` նկատելով, որ դրանց որոշ մասը դրված է ուղիղ արևի ճառագայթների տակ` ապակյա պատի ողջ երկայնքով: Նախարարի դիտողության հիման վրա մինչ քննության մեկնարկը սեղանների տեղաբաշխման փոփոխություն է կատարվել. դրանք շարվել են սրահի այլ, դիմորդների համար ավելի հարմարավետ հատվածներում:
«Ես պատկերացրեցի ինձ քննություն հանձնողի և դիմորդի ծնողի դերում. եթե ես լինեի քննություն հանձնողը, մինչև արևի՝ ստվերում հայտնվելը բավականին անհարմար կլիներ: Դիտողություն եմ արել, և հարցն արագ լուծվել է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վահրամ Դումանյանը:
Անդրադառնալով դիմորդների մասնագիտական նախընտրությունների հարցին` նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ տարեցտարի բնագիտական առարկաների դիմորդները կշատանան: Այդ ուղղությամբ որոշ մասնագիտությունների, օրինակ` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի համար մրցակցությունը բավականին թեժ է: Սակայն կարևոր է, որ ԲՏՃՄ ուղղությունն ընդհանուր առմամբ գրավիչ դառնա:
Այս տարի նույնպես հատկացված տեղերի քանակն անհամեմատ ավելի մեծ է, քան դիմորդների թիվը: «Սա նշանակում է, որ բուհերը, հաշվի չառնելով բազմաթիվ իրողություններ, հաճախ չունենալով վերլուծություն, մաքսիմալ հայտեր են ներկայացրել տարբեր մասնագիտությունների համար»,- փաստել է Վահրամ Դումանյանը` շեշտելով կրթական քաղաքականության հիմքում բնագիտական առարկաներն ավելի գրավիչ դարձնելու նպատակադրումը:
«Պետությունը նաև վճարում է որոշակի մասնագիտությունների համար` իր վրա վերցնելով ուսանողի կրթության ապահովումը: Տարիներ շարունակ այս հարցը բարձրացվել է, սակայն հիմնավոր պատասխան առ այսօր չկա. ինչպե՞ս ենք որոշում՝ այս կամ այն մասնագիտության գծով քանի՞ պետպատվերի տեղ է մեզ անհրաժեշտ: Սա լուրջ հետազոտություն պահանջող հարց է: Շատերն են կարծում, թե այդ հետազոտությունը պետք է իրականացնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բայց դա այդքան էլ այդպես չէ: Սա համընդհանուր մոտեցում պահանջող հետազոտություն է, որտեղ պետք է հաշվի առնվեն պետության հիմնական առաջնային խնդիրները, դիմորդների քանակն ու մասնագիտական պահանջարկը, տնտեսության ներկա վիճակն ու զարգացման միտումները, մասնագիտությունների պահանջվածությունն աշխատաշուկայում և այլն»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նա կարևորել է ընդունելության համակարգում այս տարի կատարված փոփոխությունը, որով առաջնային կարևորություն է տրվում դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը: Դիմորդն առաջին փուլում ընտրում է մեկ բուհի մեկ մասնագիտություն:
«Այսինքն` եթե դիմորդը հստակ նպատակ ունի դառնալ, օրինակ, պատմաբան, ապա նա մրցակցության մեջ է մտնում առաջին հերթին բոլոր այն դիմորդների հետ, որոնք նույն նպատակով են քննություն հանձնում: Երկրորդ փուլով, եթե կլինեն թափուր տեղեր, դիմորդը կարող է իր ստացած դրական միավորներով դիմել նաև այլ մասնագիտության համար` չհանձնելով լրացուցիչ քննություն»,- փաստել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը: Նա նաև ավելացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս թափուր տեղեր անպայման կլինեն, քանի որ հատկացված տեղերն ավելի շատ են, քան դիմորդների թիվը:
Շրջայցի ավարտին Վահրամ Դումանյանը հաջողություն է մաղթել դիմորդներին, ինչպես նաև զրուցել է քննական կենտրոնի մուտքի մոտ հավաքված ծնողների հետ:
Նշենք, որ միասնական քննության տևողությունը 180 րոպե է (3 ժամ): Քննության ավարտից հետո՝ նույն օրը՝ ժամը 13:00-14:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի ճիշտ պատասխանները:
20:46 14.07.2025
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահությունՋերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...