Հրապարակվել է Մարսի համայնապատկերը՝ մոլորակի ձայներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Հրապարակվել է Մարսի համայնապատկերը՝ մոլորակի ձայներով

23:00 10.06.2021

NASA-ն հրապարակել է Van Zyl Overlook դիտահարթակի 360 աստիճանի համայնապատկեր, որն արվել է Perseverance մարսագնացի կողմից: Համայնապատկերը հրապարակվել է NASA-ի YouTube- ի Jet Propulsion Laboratory ալիքում:

Օգտագործվել է Mastcam-Z պատկերագրական համակարգը: 2.4 միլիարդ պիքսել համայնապատկերը բաղկացած է 992 առանձին պատկերներից, որոնք միացված են:

Նկարներն արվել են 2021 թվականի ապրիլի 15-26-ն ընկած ժամանակահատվածում: Այս համայնապատկերում մարսագնացի պատկերն արվել է ավելի վաղ՝ 2021 թվականի մարտի 20-ին՝ առաքելության 31-րդ օրը: Այն ավելացվել է՝ մասշտաբն ու հեռանկարը մարսագնացի տեսանկյունից ավելի լավ ներկայացնելու համար:

Մարսի հնչյունների աուդիո ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 22-ին: Հեռացվել են մարսագնացի ֆոնային ձայները:

NASA-ի կայքում կարող եք դիտել Մարսի 2D ինտերակտիվ համայնապատկերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան

11:30 24.04.2024

Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել […] ...

Հայտնաբերվել է բնության առաջին մոլեկուլը

11:21 24.04.2024

Հայտնաբերվել է բնության առաջին մոլեկուլը

Գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է բնության մեջ առաջին մոլեկուլը, որը սովորական ֆրակտալ է: Բացահայտման մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում: Պարզվել է, որ մոլեկուլային ֆրակտալը մանրէաբանական ֆերմենտ է՝ ցիանոբակտերիալ ցիտրատ սինթազա: Այն եռանկյունաձև նախշ է, որը կազմված է ավելի փոքր եռանկյուններից: Մինչ այժմ գիտնականները չեն հանդիպել այնպիսի ձևերի, որոնք մեծ մասշտաբով պահպանում են իրենց […] ...

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

11:14 24.04.2024

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատել է […] ...

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

10:58 24.04.2024

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […] ...

Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ. Արամ Ա կաթողիկոս

10:46 24.04.2024

Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ. Արամ Ա կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հովանավորությամբ և նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 23-ի երեկոյան հայ քաղաքական երեք կուսակցությունների` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար Ազատական Կուսակցության կազմակերպմամբ, տեղի է ունեցել ժողովրդային հավաք՝ Հայոց Ցեղասպանութեան 109-ամյակի ոգեկոչման առիթով։ Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Հաւաքին իրենց մասնակցութիւնը բերած էին […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը հերթական անգամ մեղադրել է ԱՄՆ-ին

10:30 24.04.2024

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը հերթական անգամ մեղադրել է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Յոնգը, կրկին մեղադրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տարածաշրջանում լարվածություն սրելու մեջ՝ ասելով, որ նրանք փորձեր են անում ԿԺԴՀ-ի դեմ միջուկային պատերազմ սանձազերծելու համար։ Այս մասին հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (CTC): Նրա խոսքով` ԱՄՆ-ի գլխավորած ուժերի ռազմական գործողությունների պատճառով տարածաշրջանում իրավիճակը գնալով ավելի է ընկնում […] ...

BACK_TO_TOP