14:59 10.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։ Հայկ Չոբանյանը զրուցել է նաև Թումոյում սովորող պատանիների հետ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, ունկնդրել Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի ստեղծագործությունները, դիտել կենտրոնի ուսանողների ստեղծած անիմացիոն հոլովակները: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Թումոյում գործող «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոց, որն առաջարկում է անընդհատ թարմացվող, ոլորտի նորագույն պահանջներին համահունչ 100-ից ավելի նախագծեր:
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող գիտահետազոտական կիրառական նոր նախագծերին ու նախաձեռնություններին:
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է Թումոյի նոր կառուցվող ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագիծը: Համալիրը տեղակայվելու է Երևանի Թումոյի կողքին՝ զբաղեցնելով 25,000 քմ մակերես, որը կհանդիսանա կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք:
Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները և հավելել, որ այժմ նախատեսվում է նոր կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում, իսկ հաջորդ Թումո տուփը բացվելու է Սևան քաղաքում։ Նա նշել է, որ ներկայումս աշակերտների թիվը 1900 է և նախատեսվում է այն 60000-ի հասցնել:
Զրուցակիցները քննարկել են նաև կրթական մոդելի արտահանման, կոմերցիալիզացիայի և կայունության հետ կապված մի շարք այլ հարցեր:
Թումո կենտրոնի կողմից ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ իրականացվում է նաև հայկական հուշակոթողների 3D սքանավորում, որը հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում վերականգնման աշխատանքներ իրականացնել:
Կարևորելով Թումո կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու հուշակոթողների 3D սքանավորման, կլաստերների ձևավորման, Թումո տուփերի տեղակայման, կենտրոնի կողմից իրականացվող գիտահետազոտական, կրթական ծրագրերին և նախաձեռնություններին:
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...
17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...