15:43 10.06.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պետական TRT հեռուստաալիքին տված ընդգրկուն հարցազրույցում խոսել է հունիսի 14-ին սպասվող Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգի և սպասելիքների մասին:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է, թե երկկողմ հարաբերություններում ինչ քայլեր են անելու ԱՄՆ-ի նոր վարչակազմի կառավարման շրջանում:
Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև կան խնդիրներ, որոնք սկսվել են դեռ Բարաք Օբամայի կառավարման շրջանում, շարունակվել Դոնալդ Թրամփի օրոք, իսկ Բայդենի կառավարման սկզբում այդ խնդիրներին ավելացել է «այսպես կոչված ցեղասպանություն արտահայտության կիրառումը»:
Թուրք-ամերիկյան խնդիրների շարքում Չավուշօղլուն նշել է ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG), Գյուլենի հարցը, որի վերաբերյալ տարիների ընթացքում որևէ արդյունք չի գրանցվել, դաշնակից երկիր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև S-400-ի խնդիրը:
Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական կողմի դիտարկմամբ, ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի հետ մի շարք ռազմավարական հարցերում համագործակցելու ցանկություն ունի:
«Այդ ցանկությունը մենք տեսել ենք Բլինքենի մոտ, այլ զրուցակիցների՝ պետքարտուղարի տեղակալի, անվտանգության հարցերով խորհրդականի մոտ, նույն ցանկությունն ունի նաև Բայդենը»:
Թուրքիայի ԱԳ նախարարի հաղորդմամբ՝ իրենք Բլինքենին փոխանցել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները լուծելու և ռազմավարական հարաբերություններն իսկապես ռազմավարականի վերածելու վերաբերյալ իրենց տեսլականը:
Այդ առումով Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Բլինքենի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց, որ մեր ներկայացրած փաստաթղթի վրա աշխատելուց հետո կներկայացնեն իրենց տեսակետը: Տեսնում ենք, որ մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ ցանկանում են սերտ համագործակցել: Դա կարող ենք անել, բայց մեր սպասելիքները նույնպես պետք է բավարարվեն»:
Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել Սիրիայի հարցում, Լիբիայում, որի հարցով Թրամփի օրոք անգամ չէր էլ հետաքրքրվում: ԱՄՆ-ի նոր վարչակարգն ի տարբերություն նախկինների, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ և, ըստ Չավուշօղլուի, ԱՄՆ-ն ոչ միայն Սիրիայում ու Լիբիայում, այլև Միջերկրականից մինչև Սև ծով, մինչև Կովկաս մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն ունի:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...