ԵԽ-ն ՌԴ-ին կոչ է արել փոխհատուցել Վրաստանի 10 մլն եվրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

ԵԽ-ն ՌԴ-ին կոչ է արել փոխհատուցել Վրաստանի 10 մլն եվրոն

09:51 11.06.2021

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանի կառավարությանը 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել՝ 1500 քաղաքացիների զանգվածային արտաքսման համար, ներառյալ տոկոսադրույքները, կամ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա փոխհատուցում Եվրոպայի խորհրդի միջոցով: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 7-9-ը Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ:

Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, 2021 թ. մարտի և հունիսի նիստերում Ռուսաստանի դիրքորոշումն այլևս վճարելուց հրաժարվելն էր, փոխարենը պատրաստակամություն էր հայտնում փոխհատուցումը փոխանցել ԵԽ-ին և հուշագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի հետ:

2019-ի հունվարի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Ռուսաստանին պարտավորեցրել էր 10 միլիոն եվրո վճարել՝ 2006 թվականին Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար: Վճարման վերջնաժամկետը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել էր 2019 թվականի ապրիլի 30-ին, բայց Ռուսաստանը դեռ չի կատարում իր պարտավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ Միրզոյան

14:11 14.05.2025

Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և […] ...

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ ԿԳՄՍ նախարար

14:05 14.05.2025

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ ԿԳՄՍ նախարար

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր […] ...

Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվել

13:58 14.05.2025

Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվել

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ինույամա քաղաքի մոտակայքում (Այչի նահանգ): Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը անհետացել է ռադարներից։ Իր հերթին, տեղական հրշեջ ծառայությունը նշել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին նրանք հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ, ենթադրաբար, ինքնաթիռը ընկել է լճակը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ […] ...

Իրանը և ԵՄ 3 երկրները Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն

13:44 14.05.2025

Իրանը և ԵՄ 3 երկրները Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն

Իրանը և ԵՄ 3 երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մտադիր են մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնել փոխարտգործնախարարների մակարդակով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով», – լրագրողներին ասել է դիվանագետը։ ...

Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումը

13:36 14.05.2025

Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումը

Չորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG):  Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

13:32 14.05.2025

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...

BACK_TO_TOP