«Հենց արցախցու աննկուն հոգին է լուծելու Արցախի հարցը». Մանե Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

«Հենց արցախցու աննկուն հոգին է լուծելու Արցախի հարցը». Մանե Թանդիլյան

19:07 11.06.2021

Այցելելով քաղաք Ասկերան՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ:

Ինչպես բոլոր շրջաններում, այստեղ ևս քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձել տեղահանված բնակչության՝ Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել նախարարության գործունեության որակի աստիճանական բարձրացման մասին:
Այնուհետև նախարարը պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ իր խոսքում ընդգծելով, որ սոցիալական աջակցություններից բացի, պետք է կարողանալ ապահովել հիմնական զբաղվածությունն ու արժանապատիվ կեցության պայմանները սեփական ջանքերով.

«Հենց արցախցու աննկուն հոգին է լուծելու Արցախի հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա»,- եզրափակել է նախարարը:

Возможно, это изображение (3 человека, люди стоят, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)

Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят и в помещении)

 

Возможно, это изображение (12 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

Դմիտրիևը պատասխանել է Թրամփի խոսքերին Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի մասին

22:50 16.08.2025

Դմիտրիևը պատասխանել է Թրամփի խոսքերին Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի մասին

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության, այլ ոչ թե պարզ հրադադարի մասին՝ հույս հայտնելով խաղաղության համար։ «Թող խաղաղություն լինի», – գրել է Դմիտրիևը X-ում՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի հայտարարությունը Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփն ավելի […] ...

BACK_TO_TOP