Ի՞նչ ունեք ուտելու, որ այդքան ընդմիջում եք հայտարարում, ծխող էլ չեք. «Սասնա ծռերի» ամբաստանյալները դեմ են երկար ընդմիջումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+16.09 oC

Ի՞նչ ունեք ուտելու, որ այդքան ընդմիջում եք հայտարարում, ծխող էլ չեք. «Սասնա ծռերի» ամբաստանյալները դեմ են երկար ընդմիջումին

12:12 01.02.2018

ՊՊԾ գնդի դատաքննությունը քիչ առաջ կրկին ընդմիջվեց մեկ ժամով: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մտադիր էր մեկուկես ժամ ընդմիջում հայտարարել, սակայն ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը բողոքեց. «ի՞նչ ունեք ուտելու, որ այդքան  ընդմիջում եք հայտարարում,  ծխող էլ չեք»:

Մինչ ընդմիջումը դատարանը մերժեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը, որ Եղնուկյանին վերաբերող քրեական գործի ապացույցները հետազոտվեն սկզբում և միակ վկան, որ ցուցմունք է տվել Եղնուկյանի դեմ, ևս դատակոչվի սկզբում: Բանն այն է, որ Եղնուկյանը  ունի աողջական խնդիրներ, և նրան  արդեն մի քանի դատական նիստ է՝ չեն ուղեկցում դահլիճ: Նա մինչև նիստի ավարտը սպասում է ամբաստանյալների համար  դատարանում  հատկացված  տարածքում: Փաստաբանը հիմնավորեց միջնորդությունը այն հանգամանքով, որ  այդ  դեպքում հնարավոր կլինի քննարկել նաև Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը  գրավով փոխարինելու հարցը:  

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող 11 ամբաստանյալները՝ Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, նաև Կարո Եղնուկյանը, Վարդգես Գևորգյանը, Խաչատուր Գիչյանը և Մանվել Աթոյանը մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում շենք շինություններ գրավելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու փոխադրելու, ուրիշի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենաները  զավթելու, հրկիզելու, պատանդներ պահելու և պատանդնեին ազատելու պայմանով իշխանությանը որոշակի պայմաններ թելադրելու համար:  

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP