Բաքվում այսօր կսկսվի 14 հայ գերիների դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

Բաքվում այսօր կսկսվի 14 հայ գերիների դատավարությունը

14:23 16.06.2021

Այսօր Բաքվում սկսվում է այնտեղ պահվող հայ գերիներից 14-ի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը։ Ադրբեջանական լրատվամիջոցում նշված է, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է Ադրբեջանի տարածքում «դիվերսիայի», «ահաբեկչության» և այլ «հանցավոր գործողությունների» համար:

Դատարանի առջև են կանգնելու Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն  Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենոքյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը:

Գործը կքննվի դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ: Այսօրվա նիստում կճշտվեն գերիների անձնական տվյալները:

Լրատվամիջոցը գրում է, որ հայ գերիների նկատմամբ Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ իբր «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված  կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել  Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»:

Քրեական գործը հարուցվել է երկրի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

BACK_TO_TOP