17:26 16.06.2021
«Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը՝ կորցնելով ամեն ինչ, բախվել աղքատության, գործազրկության, ինտեգրման հետ կապված բազմաթիվ խնդիրների և առերեսվել իրենց իրավունքների համատարած խախտումների։
Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։
«Եթե մինչև տարվա (1992) հոկտեմբեր Ղարաբաղում թեկուզ մեկ հայ մնա, Ադրբեջանի ժողովուրդը կարող է ինձ կախաղան հանել Բաքվի կենտրոնական հրապարակում»,- իր ժողովրդին խոստանում էր Ադրբեջանի ղեկավարը։
Ազգային, կրոնական, էթնիկական պատկանելիության հիմքով հայ բնակչության վտարումը շրջանից միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի չարժանացավ, իսկ նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց։ Իրենց բնակավայրերը կորցրած մարդկանցից շատերը միջազգային համապատասխան կառույցների կողմից այդպես էլ չճանաչվեցին որպես փախստական կամ խոցելի կարգավիճակ ունեցող անձինք և, հետևաբար, որևէ աջակցություն չստացան միջազգային հանրությունից։ Այն դեպքում, երբ ադրբեջանցի փախստականները հսկայական միջազգային աջակցություն էին ստանում, հայերը զրկված էին դրանից։
Այսօր էլ, երբ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչ մնացել է անօթևան, երբ այդ մարդկանց կարիքները հոգալու և նրանց նվազագույն կենսապահովման համար պայմաններ ստեղծելու համար Արցախը միջազգային հանրության աջակցության կարիքը ունի, միջազգային կազմակերպությունները անտարբերություն են ցուցաբերում՝ իրենց վարքագիծը պայմանավորելով Արցախի միջազգային իրավական կարգավիճակով։
Սա դատապարտելի անտարբերություն է և չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։
Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների իրավաքաղաքական գնահատականներ տալու և սոցիալ-տնտեսական հատուցման հետագա աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»։
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...