Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին

13:41 17.06.2021

ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MİT) արտասահմանում իրականացրած հատուկ օպերացիաների ընթացքում ձերբակալել ու Թուրքիա է տեղափոխել բազմաթիվ թուրք այլախոհների ու ընդդիմադիրների: Վերջին դեպքը տեղի է ունեցել Ղազախստանում, որտեղ ըստ պնդումների, MİT-ի աշխատակիցները առևանգել (ձերբակալել) են Գյուլենի գաղափարակից Օրհան Ինանդըին, որը տարիներ առաջ հաստատվել էր այդ երկրում ու կրթական գործունեություն էր իրականացնում (Տեղեկություններ կան, որ Ինանդըն պահվում է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատանը): Այս դեպքն էլ Քանթերի համար առիթ է դարձել բարձրաձայնելու թեմայի մասին:

Թուրք մարզիկը պատմել է, որ ավելի վաղ ինքը ևս թիրախավորվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, սակայն վերջին պահին կարողացել է խուսափել առևանգումից: Ըստ Քանթերի՝ դա տեղի է ունեցել 2017-ին, երբ ինքը մի քանի օրով գտնվում էր Ինդոնեզիայում: Լուր ստանալով, որ MİT-ի աշխատակիցները ցանկանում են առևանգել իրեն՝ հասցրել հապճեպ հեռանալ այդ երկրից ու ինքնաթիռով մեկնել Սինգապուր, ապա՝ Ռումինիա: Նրա խոսքերով՝ երբ Թուրքիայում հասկացել են, որ չի ստացվել իրեն «փախցնելու» պլանը, չեղարկել են իր անձնագիրը, ինչի հետևանքով որոշ ժամանակ չի կարողացել մեկնել Ռումինիայից:

Քանթերը հոդվածում տեղեկացրել է, որ վերջին 5 տարում հազարավոր թուրք ընդդիմադիրներ փախել են Էրդողանի բռնապետական ռեժիմից ու ապաստանել այլ երկրներում, սակայն այստեղ էլ ապրում են առևանգվելու վախով:

«Այս գործողությունները ոչ միայն վախի մթնոլորտ է ստեղծում այլ երկրներում ապաստանած թուրքերի շրջանում, այլ նաև խախտում է այդ երկրների ինքնիշխանությունը: Ով էլ լինի անողը, արդեն ժամանակն է, որ բոլորը ԱՄՆ-ը գլխավորությամբ դեմ դուրս գան նման առևանգումներին: Այլ երկրներում Թուրքիայի ապօրինի գործողություններն անտեսելը ավելի է խրախուսում նոր գործողություններ իրականացնելուն»,- գրել է ամերիկաբնակ թուրք մարզիկը, որի նկատմամբ Թուրքիան հայտարարվել է միջազգային հետախուզում։ Քանթերին մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

19:43 17.06.2025

Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը Քահրամանմարաշում, որտեղ 2023 թվականի փետրվարին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, կմասնակցեն քաղաքացիներին բնակելի թաղամասի հանձնման արարողությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բնակելի համալիրը կառուցվել է Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Նախիջևան քաղաքում ստորագրվել էր միջկառավարական համագործակցության […] ...

Քննարկվել է Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներկայիս վիճակը

19:33 17.06.2025

Քննարկվել է Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներկայիս վիճակը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Պրոբացիայի ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքների գնահատման զեկույցի նախագծի քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ՊԿՏՀ) ներկայիս վիճակին, թվային գործիքների ներդրման արդյունքում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարներին։ Օկսաննա Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է Պրոբացիայի ծառայության կայուն և ինքնաբավ թվային զարգացման […] ...

Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ Բերեզովսկի

19:21 17.06.2025

Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն: «Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է […] ...

Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

19:12 17.06.2025

Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» […] ...

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:00 17.06.2025

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

18:56 17.06.2025

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...

BACK_TO_TOP