Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնի համար ջրի բավարար պաշար չկա․ ցանքատարածքները մնացել են անջուր  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+21.09 oC

 Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնի համար ջրի բավարար պաշար չկա․ ցանքատարածքները մնացել են անջուր 

18:40 17.06.2021

Գյուղացիական տնտեսությունները Կառնուտի ջրամբարում ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով բերքը կորցնելու վտանգի առջև են հայտնվել։ Շիրակի մարզի մի քանի գյուղերի ցանքատարածքների մեծ մասը ոռոգման սեզոնի մեկնարկից՝ մայիսից մինչև հիմա չեն ոռոգվել, այնինչ ցորենի և գարու, ինչպես նաև վաղահաս կարտոֆիլի ցանքերը գոնե մեկ անգամ պետք է ջրած լինեին։ Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր չի հասնում։ Հունիսի կեսն է, բայց Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնի համար ջրի բավարար պաշար չկա։

Հիմնական սնուցումը Արփիի ջրամբարից է ու Ախուրյան գետի ջրերից։ 22 միլիոն խորանարդ մետր ծավալ ունեցող Կառնուտի ջրամբարը ոռոգման աղբյուր է հանդիսանում Ախուրյանի, Անիի ու Արթիկի տարածաշրջանների մոտ 7000 հա հողերի համար։ Ախուրյանի տարածաշրջանի գյուղերում հացահատիկային ու այլ մշակաբույսերի ցանքատարածքների մեծ մասը մինչ հիմա առաջին ջուր չի ստացել․

«Գյուղացու գործը սեզոնի հետ կապված գործ է, որ ուշացավ, ուրեմն վերջ։ Դաշտերը մայիսի սկզբներին պտի ջրած էղնեինք, որ կտորըմ բերք հանեինք»։

«Մենակ մեր գյուղը չէ, որ խնդիր ունի․ Ազատանն է, Այգաբացը, Ղարիբջանյանը, բոլոր հարակից գյուղերն ունեն նույն խնդիրը․ մոտավորապես 10․000 հա տարածքի մասին է խոսքը»,- իրար լրացնելով՝ դժգոհում են Արևիկ գյուղի հողատերերը։

 Գյուղացիական տնտեսությունները վերջին տասն օրերին ամեն օր ջուր են ուզել ջրբաժանից, ջրբաժանն էլ ամեն անգամ նույն պատասխանն է տվել, թե Կառնուտի ջրամբար ջուր չի լցվում։ Հացահատիկային մշակաբույսերի ոռոգման ճիշտ ժամանակը գյուղացիական տնտեսությունները բաց են թողել: Ցորենն ու գարին արդեն մեկ անգամ  պետք է ջրած լինեին։ 

 Արևիկի ու հարակից գյուղերի հողատերերը ջրի խնդիրը մի քանի օր առաջ ներկայացրել են Շիրակի մարզպետարանում։ Թե ինչու մինչև հիմա ջուր չի կուտակվել Կառնուտում, պատճառներ ու պարզաբանումներ չեն տրվել, միայն վստահեցրել են, որ հարցն արդեն կարգավորվել է։ 

«Մարզպետարանից մեզ ասել են, որ մինչ երեկո հարցը կարգավորվելու է, և ամենաուշը առավոտյան մենք էդ խնդիրը էլ չենք ունենալու»,- նշում են գյուղատնտեսները։

Հարևան գյուղի հողերն էլ նույն անջուր վիճակում են։ Կառնուտի ջրամբարին ամենամոտ գտվող համանուն Կառնուտ գյուղի հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի ու  ճակնդեղի դաշտերը մնացել են անձրևի հույսին, բայց դա էլ օրերով չեն տեսնում։ 

«Ես հազիվ հլը 2 հա եմ ջրել, չգիտեմ, թե էն 6 հա ցորենս էլ ինչղ պտի ջրեմ։ Ջուր էլ որ էղնի, արդեն օգուտ չի տա։ Գիշեր-ցերեկ անընդհատ ահազանգում ենք»,- ասում են  կառնուտցի գյուղատնտեսները։

Ահազանգերն հասել են նաև Շիրակ ջրօգտագործողների ընկերություն, որտեղ ևս հստակ պարզաբանումներ ֆերմերներին ու գյուղացիական տնտեսություններին չեն տվել։ Ջուր չկուտակելու պատճառը, ըստ հողատերերի ունեցած տեղեկությունների, հէկերից մեկն է, որին ջուր տալու հետևանքով, Կառնուտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 9 մլն խորանարդ մետրով պակաս ծավալի ջուր կա հիմա։

Ջրօգտագործողների ընկերության նորանշանակ ղեկավար Խաչատուր Խաչատրյանը Shantnews-ին հայտնեց, որ այս պահին ջրամբարում ջուր է բաց թողնվում ՝ վայրկյանում 5000 մ խորանարդ չափով։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP