16:58 28.06.2021
2021 թվականի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և շրջանային ստորաբաժանումների ահազանգման կենտրոններում գրանցվել է 827 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում զգալիորեն աճել է հրդեհի մասին ստացված կանչերը:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 29 կանչ, որոնց մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում՝ բնակչության անզգուշության պատճառով: Մարտունու շրջանում այրվել է մոտ 5 հա գարու և ցորենի արտ:
«ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում: Ուստի, բնակչությանը հորդորում, միաժամանակ կոչ ենք անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որից նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
Անցած 7 օրվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 3 կանչ է գրանցվել: Փրկարարները և «Շտապօգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները ժամանակին կատարել են փրկարարական աշխատանքներ և տուժածներին տեղափոխել բուժհաստատություններ: Տուժել է 11 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը բավարար է:
Ծառայության սակրավորական ջոկատներն անցած շաբաթվա ընթացքում Արցախի շրջաններում իրականացնել են ականազերծման աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է նռնականետի 7 նռնակ, կասետային 87 հրթիռ, ականանետի 2 ական և փոքր տրամաչափի 7 զինամթերք:
Փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 53 կանչ է գրանցվել, այդ թվում՝ ջրամատակարարման, դռան և վերելակի բացման, հիվանդների տեղափոխման և այլ տեխնիկական օգնության վերաբերյալ:
Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ճգնաժամային կառավարման կենտրոնում օձի հայտնաբերման մասին ստացվել է 6 կանչ: Փրկարարները սողուններին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածքներ:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացնում են զոհված զինծառայողների աճյունների որոնումներ: Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է ևս 4 աճյուն: Ընդհանուր առմամբ զինադադարից հետո տարհանվել է 1585 աճյուն»:
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...