Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը

18:28 29.06.2021

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։
Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը:
Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է Արցախյան երրորդ պատերազմից անմիջապես հետո: Այսօր ամփոփվել է կատարված աշխատանքը:
Այսպես՝
2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին.
2020 թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն.
2020 թ. նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն:
Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա:
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների վերադարձման ուղղությամբ հանձնաժողովը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ համագործակցելով ու բանակցություններ վարելով շահագրգիռ բոլոր կառույցների ու գերատեսչությունների հետ:
Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կկազմակերպվեն:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացվել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները:
Զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի քարտուղարը, ԱԻՊԾ, ՊՆ, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև Զոհված և անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունների պատասխանատուները:
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին: Իսկ առաջիկա հանդիպումը՝ նորություններով, նախատեսվում է անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP