10:17 02.02.2018
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը հարցաքննվելու են Ժիրայր Սեֆիլյանի և մյուս ամբաստանյալների պաշտպանական կողմի միջնորությամբ, քանի որ ըստ նրանց՝ Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը էական հանգամանքներ կարող են հայտնել դատարանին Սեֆիլյանի և մյուսների գործի վերաբերյալ: Դատավոր Տաթև Գրիգորյանը պարզաբանեց, որ Պավել Մանուկյանը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, քանի որ նա չունի վկայի կարգավիճակ և այլ քործով ամբաստանյալ է, սակայն Մանուկյանն ասաց. «Ես դատարան չեմ տեսնում այստեղ, բայց կպատասխանեմ պաշտպաննրի հարցերին»: Մանուկյանը սկսեց նաև քաղաքական հայտարարություններ անել, սակայն դատավորն ընդհատեց նրան՝ կոչ անելով մնալ կոռեկտության սահմաններում:
«Եթե դեմս կին չլիներ, ես Ձեզ ցույց կտայի կոռեկտության սահմանները»,- ասաց ամբաստանյալը:
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանն ու 6 ամբաստանյալները մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում զենք- ռազմամթերք-պայթուցիկ նյութեր ձեռք բերելու համար, որոնցով մտադիր էին եղել 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգությւններ կազակերպել մայրաքաղաքում՝ իշխանափոխություն կատարելու նպատակով: Հանցագործությունները չեն հասցրել ավարտին՝ իրենցից անկախ հանգամանքներով:
Նշենք, որ դատական նիստին ներկա չէին ամբաստանյակներ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը: Նրանք սանկցիայի են ենթարկված և հեռացված են դահլիճից: Պաշտպանները միջնորդեցին են նրանց բերել դահլիճ՝ հարցաքննությանը ներկա լինելու համար: Դատավոր Տաթև Գիրգորյանը բավարարեց միջնորդությունը, թեև հիշեցրեց, որ նրանք իրենք են իրենց զրկել դատաքննությանը մասնակցելու իրավունքից և լքել են նիստը՝ անտեսելով դատավորի օրինական արգելքը:
Ժիրար Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին բերեցին դահլիճ: Մանուկյանն ու Սեֆիլյանը ջերմ գրկախառնվեցին: Պավել Մանուկյանի հարցաքննությունը սկսվեց:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...