Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

18:30 03.07.2021

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով և 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը և դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծել է, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել և հիմա էլ ենթակա են անհապաղ վերադարձման:

 

«Ի սկզբանե ունեցել ենք դիրքորոշում, որ դրանք շինծու քրեական գործեր են: Մեր տղաները հայրենիքի պաշտպանության իրականացնելուց զատ, այլ գործողություններում ներգրավված չեն եղել: Ավելին, չեն գործել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն, այլ զորակոչվել են բանակ և հրամանատարության կողմից ստացել են հրաման ծառայություն իրականացնել մի տեղանքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում է և պատերազմի արդյունքում չի հանձնվել Ադրբեջանին»,- ասել է Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի` ադրբեջանական իշխանությունները  տարաբնույթ ճնշումների են ենթարկվում՝ միջազգային գործընկերներն ազդակներ են հղում, որով ակնառու է ահաբեկչության և այլ արարքների բացակայությունը:

«Հիմա իրենք տակտիկապես որոշ մեղադրանքներ հանել են, բայց քաղաքական պատճառներով դեռևս պահում են մի արարք, որը ևս կատարված չէ` ապօրինի սահման հատելը: Հասկանում եք ենթատեքստը` այն տարածքները, որոնք Ադրբեջանը հռչակում է որպես ադրբեջանական: Դրանով Ադրբեջանը ահաբեկում է հայերին և հայ զինծառայողներին, որ եթե հրամանի հիման վրա առաջադրանք կատարեն այդ տեղանքում, կարող են սպառնալիքի ենթարկվել և քրեական հետապնդումների»,- նշել էՍահակյանը:

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտել է, որ շարունակելու են հետևողականորեն Եվրոպական դատարանում բարձրաձայնել ռազմագերիների ապօրինի դատապարտումը:

«Մենք որևէ կերպ չենք ընդունում, չենք ճանաչում թե դատավարությունը, և թե այս դատավարության արդյունքում կայացված որևէ դատավճիռ»,- հավելել է Սահակյանը:

Հարցին, թե ինչու Ադրբեջանի իշխանությունները նահանջեցին, չէ որ ռազմագերիներին ներկայացնում էին որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ, սպառնում էին ցմահ ազատազրկել, սակայն վերջում ռազմագերիներին դատապարտեցին չորս տարի կամ վեց ամիս ազատազրկման, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է, որ դա իմիտացիա է, քանի որ իրական շանսեր կան, որ այդ ամենը քանդվելու է, դա նաև հասկանում է  իրենց մասնագիտական թիմը:

«Նախ, դրանով կփորձեն ավելի օրինականացնել ապօրինի հատելու մեղադրանքը: Ցույց են տալու, որ իսկապես անկախ ենք գործել, բայց անկախ գործելով կան արարքներ, որոնք կատարել են և այդ արարքների համար էլ ռազմագերիներին դատապարտում են: Քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ ամբողջ դատական գործընթացը միջազգայնորեն առ ոչինչ է ճանաչվելու, փորձում են դրա մի մասը զոհել, այլ մասը օրինականացնելու նպատակով»,- ասել է Սահակյանը:

Հարցին, թե արդյոք 12 հայ ռազմագերու 6 ամիս ժամկետով դատապարտելը չի նշանակում, որ այդ ռազմագերիները պատիժը արդեն իսկ կրել են, քանի որ 9 ամսից  ավել գտնվում են Ադրբեջանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է, որ պետք է հասկանալ, թե որ փուլից են նրանք եղել նախնական կալանքի տակ և այդ օրվանից սկսած պետք է պատիժը նվազի:

«Մենք չունենք շատ մանրամասն տեղեկություններ, որպեսզի կարողանանք հստակ պատասխան տալ, բայց մեր դիրքորոշումը դարձյալ հետևյալն է. անկախ վեցամսյա պատժի կամ չորս տարվա պատժի առկայությունից, տղաները ենթակա եղել են և հիմա էլ ենթական են անհապաղ վերադարձման: Պարզապես, հետագայում նաև Ադրբեջանի հիմնավորումներն են նվազելու: Եթե հիմա որոշ առումներով միջազգային գործընկերների մոտ գերիներին չվերադարձնելը հիմնավորում էին իրավական գործընթացներով, ապա այդ ժամկետները լրանալուց հետո դժվար է լինելու հիմնավորել, թե ինչու չեն վերադարձնում»,- եզրափակել է Սահակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP