17:27 07.07.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ այսօր սկսվել է մսի հիգիենային ու դրա վերահսկողությանը նվիրված վերապատրաստման եռօրյա դասընթաց, որին մասնակցում են ՍԱՏՄ աշխատակիցներ, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայկական գրասենյակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ինչպես նաև սպանդանոցների անասնաբույժներ:
Դասընթացը, որը վարել է ՊԳԿ միջազգային փորձագետ Էնդրյու Գոլդին, նպատակ ունի մշակել ռիսկի վրա հիմնված մսի ստուգման հայեցակարգը` ապահովելու համար անվտանգ սննդի արտադրությունը սպառողների համար: Սա նաև ևս մեկ հնարավորություն է փորձագետների համար՝ զարգացնելու կարողությունները վտանգների ու ռիսկերի կառավարման, HACCP-ի վերաբերյալ:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը շեշտել է մարդու սննդակարգում մսամթերքի անվտանգությունն ու դրա ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը:
«Սա հրաշալի հնարավորություն է կատարելագործելու ձեր գիտելիքները նախասպանդային զննության, սպանդի իրականացման, մսեղիքի հետսպանդային փորձաքննության կազմակերպման ոլորտում. կոմպլեքս միջոցառումներ՝ միտված սպառողին ստուգված-անվտանգ միս-մսեղիք հասցնելուն»,- ասել է պարոն Հայրապետյանը:
Դասընթացը կազմակերպվել է «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի կառավարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և բույսերի առողջության ռիսկերի վերաբերյալ ապացույցների և տվյալների ստացման աղբյուրների բացահայտման և կատարելագործման համար (ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից և իրականացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ):
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...