Ինչո՞ւ 2019 թվականին դատարկվեց Արփիի ջրամբարը, բայց պատվարը չվերանորոգվեց․ պարզաբանում է Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Ինչո՞ւ 2019 թվականին դատարկվեց Արփիի ջրամբարը, բայց պատվարը չվերանորոգվեց․ պարզաբանում է Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահը

19:43 08.07.2021

Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին, պարզաբանումներ է ներկայացրել  Արփիի ջրամբարի տեխնիկական վիճակի մասին և նշել, թե ինչու 2019 թվականին ջրամբարը գրեթե մեռյալ ծավալի հասցնելուց և մոտ 90 միլիոն խորանարդ մետր ջրային պաշարը դատարկելուց հետո այդպես էլ պատվարի վերանորոգման աշխատանքներ չկատարվեցին։

«Այստեղ կա մի թյուրըմբռնում՝ ոչ թե դատարկվեց ջուրը, որպեսզի վերանորոգման աշխատանքներ իրականացվեն, այլ ջուրը մենք դատարկեցինք, որպեսզի կարողանայինք ուսումնասիրություն իրականացնել ջրամբարի պատվարի հատվածում, փականների հատվածում ու հասկանայինք՝ ինչպիսի աշխատանքներ են պետք իրականացնել։ Մենք արդեն ունենք նախագիծ, առաջիկայում ևս այդ նախագծով մրցույթ կհայտարարենք, որպեսզի շինարարություն սկսենք, այսինքն՝ վերականգնողական աշխատանքներ սկսենք։ Սակայն այս տարի մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Արփի լճի աշխատանքները սկսելու համար ևս պետք է դատարկեինք ջուրը, տեղափոխեինք Ախուրյանի ջրամբար, բայց հասկանալով, որ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք, մենք էդ ջուրը չտեղափոխեցինք, պահեցինք Արփի լճում, որպեսզի հնարավորության դեպքում կարողանանք հասցնենք Կառնուտի ջրամբար՝ դոտացիա տանք, որ  խնդիրները կարողանանք վերացնել»,- ասել է Կարեն Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

17:32 03.05.2025

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

BACK_TO_TOP