Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին

17:19 09.07.2021

Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․Եսոյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել վերջին ամիսների աշխատանքների արդյունքները, հիմնարկի նոր կառուցվածքային ստորաբաժանումները և դոնոր կազմակերպությունների հետ տարվող ընթացիկ աշխատանքները։

Այս պահին ԲԾԻԳ-ի կողմից իրականացվում են 5 ծրագրեր՝
✅ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»,
✅ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում»,
✅ «Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում»,
✅ «Կենսաբանական անվտանգության չորրորդ ազգային զեկույց»,
✅ «Պատրաստվածության աջակցություն»։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հետաքրքրվել է յուրաքանչյուր ծրագրի ընթացքով և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից վերոնշյալ ծրագրերին տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կատարված և իրականացվող աշխատանքների բովանդակալից ներկայացման համար․

«Ակնառու է, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ունենք լուրջ դրական տեղաշարժ և աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Ես դա վերագրում եմ համախմբված թիմային աշխատանքին, և ինչու ոչ՝ գրասենյակի տնօրենի պաշտոնակատարի և տնօրենի տեղակալի անձնական որակներին և իրենց առաջնորդական կարողություններին։ ԲԾԻԳ-ն ունի նախարարության կենտրոնական ապարատի լիարժեք աջակցությունը՝ թե՛ նյութատեխնիկական, թե՛ մարդկային ռեսուրսների տեսքով։ Կարևորը, այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշված են առաջիկայում, բարձր պրոֆեսիոնալիզմով և պահանջված նորմերին խիստ համապատասխան առաջ մղվեն՝ հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն կառավարման»։

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (1 человек, сидит, стоит и в помещении)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (3 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (1 человек и сидит)

Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է.  Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

09:56 28.07.2025

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

09:50 28.07.2025

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

09:40 28.07.2025

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...

BACK_TO_TOP