19:22 09.07.2021
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ ուղեկցությամբ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի։
Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է պարոն Օլիվեր Վարհեիի՝ տարածաշրջան այցի շրջանակներում ժամանումը Հայաստան՝ ընդգծելով, որ այս այցելությունը նոր խթան պիտի հաղորդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը:
Վեհափառ Հայրապետը նաև ողջունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը Սուրբ Էջմիածին՝ դա նկատելով Հայոց եկեղեցու կարևոր դերակատարության վկայություն։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նկատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է Եվրոպական միության հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առավել շոշափելի և գործնական գործակցություն:
Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ի դեմս հանձնակատարի, մասնավոր իր գնահատանքն է հայտնել Եվրոպական միության կառույցներին անցնող տարիներին և հատկապես համավարակի շրջանում, արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:
Այնուհետև Հայաստան այցին է անդրադարձել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի՝ այդ շրջանակներում կարևորելով իր հանդիպումն Ամենայն Հայոց Հայրապետի հետ։
Պարոն Վարհեին Նորին Սրբությանը ներկայացրել է այցի նպատակները, առ այսօր տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված հումանիտար օգնությունը և առկա ճգնաժամի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ԵՄ ապագա ծրագրերը և առաջարկները։ Վերջինս խաղաղության հաստատման, ապագայի հանդեպ հույսի և հավատի զորացման հարցում կարևորել է գործակցությունը Հայոց եկեղեցու հետ։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ է կատարել հետպատերազմյա իրավիճակին և առկա բազմաթիվ մարտահրավերներին՝ նաև հույս հայտնելով, որ ԵՄ կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և բարեկամ պետությունների աջակցությամբ արցախյան հիմնահարցը կստանա իր վերջնական կարգավորումը, ինչը կերաշխավորի արցախաբնակ հայորդիների անվտանգությունն ու ապահովությունը։
Ողջունելով ԵՄ պատրաստակամությունը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով նպաստելու տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը՝ Վեհափառ Հայրապետը ընդգծել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների շուտափույթ հաղթահարման կարևորությունը:
Այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին, ապա իր մտահոգություններն արտահայտել Հայաստանի սահմանների նկատմամբ կատարվող ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արձանագրված սրբապղծության, ավերման և պատմական պատկանելության կեղծման հարցերի առնչությամբ։ Հիշյալ հարցերի հաղթահարման և հայատյացության քարոզի դադարեցման գործում Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունն ու կեցվածքը։
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...