17:14 02.02.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների դատարանում սկսվել է Ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավմնան գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական առանձին գործով դատական նիստը։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 26 ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, չենթարկվելով նիստի կարգապահությանը, շարունակելով խոսել առանց դատավորի թույլտվության, ենթարկվել էր 10 ժամով նիստից հեռացման սանկցիայի։ Ի պատասխան՝ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Ամբաստանյալը հրաժարվել էր ծանոթանալ քրեական գործին, չէր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, ցուցմունք չէր տվել։
Նիստի նախագահողը դատավոր Սերգեյ Մարաբյանն է: Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր դատարան կանչել տուժողին՝ դատավոր Արտուշ Գաբիրելյանին, պարզելու՝ նա վիրավորվե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդում է քրեական գործի վարույթը կարճել, քանի որ չկա տուժող, չկա հանցագործության հարուցման հիմք: Քրեական գործը հարուցել է դատախազությունը կայքերից մեկում կատարված հրապարակման հիման վրա:
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի բողոքել»,- նշեց պաշտպանը:
Պաշտպանը նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Հիշեցնենք նաև, որ Պավլիկ Մանուկյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցություն ունենալու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ շենք-շինությունն ապօրինի գրավելու և զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար։
20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...
20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...