Վրաստանի ԶԼՄ-ներն օպերատորի մահվան փաստով համատեղ հայտարարություն են տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+21.09 oC

Վրաստանի ԶԼՄ-ներն օպերատորի մահվան փաստով համատեղ հայտարարություն են տարածել

22:21 11.07.2021

Օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ Վրաստանում գործող լրատվամիջոցները համատեղ հայտարարություն են տարածում և դիմում դիվանագիտական ​​կորպուսին, փոխանցում է Aliq.ge-ն։

«Վրաստանում լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների իրավունքների ոտնահարման դեպքերը մոտեցել են կրիտիկական սահմանագծին: Լրատվամիջոցների դեմ տասնյակ գործեր դեռևս քննված չեն: Իշխանություններին չի հաջողվում պաշտպանել լրագրողների անվտանգությունը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները բռնություն են ներշնչում:

Հուլիսի 5-ին, ըստ ՆԳՆ-ի, վիրավորվել է ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ, այդ թվում ` Պիրվելի հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշքարավան, որը հուլիսի 5-ին դաժանորեն ծեծվել էր ագրեսիվ խմբավորումների կողմից` մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Ալեքսանդր Լաշքարավան մահացավ հուլիսի 11-ին:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների մի մասը դեռ հիվանդանոցում է: Բռնության տարբեր խմբերի անդամները շարունակում են բացահայտ սպառնալ լրագրողներին և օպերատորներին, ինչին իրավապահ մարմինները պատշաճ չեն արձագանքում:

Ձերբակալված չեն նաև հուլիսի 5-ի հակաակցիայի կազմակերպիչները, որոնց ինքնությունը հայտնի է: Հատկանշական է, որ դեռևս չեն ուսումնասիրվել լրագրողների վրա հարձակումների մեծ մասը, լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու և տեղի ունեցած բռնության փաստերը, ագրեսիվ խմբերի կազմակերպիչների պատասխանատվության հարցը չի լուծվել:

Մենք դիմում ենք Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` անհապաղ և արդյունավետ արձագանքել հուլիսի 5-ին Ռուսթավելի պողոտայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նպատակային հետապնդմանը, առողջությանը վնաս պատճառելու փաստերին, մասնագիտական ​​գործունեության խոչընդոտմանը, նաև Վրաստանի իշխանությունների անգործությունը», — ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

10:00 20.06.2025

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

Ուրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական ​​կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

BACK_TO_TOP