22:36 11.07.2021
Վարչապետ Նաֆտալի Բենեթը կիրակի որոշում է ընդունել Էլյալ Խուլատին կառավարության Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին, հայտնել է վարչապետի գրասենյակը։
«Բենեթն այսօր հայտարարել է Էլյյալ Խուլատի ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական և ԱԱԾ ղեկավար նշանակելու մասին։ Խուլատը մի շարք ղեկավար և վարչական պաշտոններ է զբաղեցրել «Մոսսադ» գործակալությունում (արտաքին հետախուզություն), այդ թվում ՝ ղեկավարել է ռազմավարական պլանավորման և քաղաքականության բաժինները, ինչպես նաև՝ տեխնոլոգիաների վարչությունը: Այդ պաշտոններում նա պատասխանատու էր ռազմավարական և դիվանագիտական կապերի զարգացման համար, որոնք կենսական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության համար, ինչպես նաև այն տեխնոլոգիական լուծումների մշակման համար, որոնք համապատասխանում են գործակալության պահանջներին լայն ոլորտներում: «Մոսսադ»-ում 23 տարվա աշխատանքի համար Խուլատը արժանացել է անվտանգության ոլորտում Իսրայելի մրցանակին», – ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետի աշխատակազմից ճշտել են, որ նա 45 տարեկան է, ամուսնացած է և ունի երեք երեխա:
Նշանակումը պետք է հաստատվի Իսրայելի կառավարության կողմից:
Հուլիսի 1-ին Իսրայելի ազգային անվտանգության հարցերով գործող խորհրդական և ԱԱԾ ղեկավար Մեիր Բեն Շաբբաթը Բենեթին տեղեկացրել էր, որ պաշտոնաթող է լինում ամռան վերջին: Ինչպես ճշտել է վարչապետի դիվանատունը, Բեն Շաբբաթն այդ պաշտոնում պարտականությունները կկատարի մինչև 2021 թվականի օգոստոսի վերջը:
Բենեթը հունիսի 13-ին երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ, իսկ 12 տարի շարունակ Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Բենիամին Նեթանյահուն անցել է ընդդիմության շարքերը։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...
09:30 10.07.2025
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԱբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
09:15 10.07.2025
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ ԹրամփԳազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...
09:00 10.07.2025
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունըԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...
23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...