ՕՐՕ-ին քյոմակ եմ արել, էդ ա պատճառը. Վերաքննիչ դատարանում քննվում է «Իգլայի» գործը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

ՕՐՕ-ին քյոմակ եմ արել, էդ ա պատճառը. Վերաքննիչ դատարանում քննվում է «Իգլայի» գործը

18:45 02.02.2018

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում այսօր Հայաստան «Իգլա» բերելու մեղադրանքով վերաքննիչ բողոքը ներկայացնելիս  ցուցմունք տվեցին ոչ միայն Սամվել Բաբայանը, այլև «Իգլա»-ի և «փողերի լվացման» գործով մյուս դատապարտյալները: Սանասար Գաբրեիլյանն այսօր փաստորեն հայտարարեց այն, ինչ մինչ այժմ չէր ասել առաջին  ատյանի դատարանում: Ըստ նրա իրենց ազատազրկել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու համար․ «Իմ ընկերներին պադերժկա անելու համար․․․ ՕՐՕ-ին քյոմակ եմ արել, էդ ա պատճառը»:

«Իգլա»-ի գործով  մեղավոր ճանաչված Արմեն Պողոսյանը ևս  խոսեց: Նա ասաց, որ գործին իր առնչությունը միայն  այն է, որ  լուսանկարել է «Իգլա»-ն, փոխանցել լուսանկարները Սանասար Գաբրիելյանին, վերջինս էլ դրանք ցույց է տվել Սամվել Բաբայանին: Նշենք, որ բոլոր դատապարտվածներն իրենց մեղավոր չեն ճանարում:  Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ: Արմեն Պողոսյանը եւս իրեն մեղավոր չի ճանաչում, ինչպես Բաբայանն ու Գաբրիելյանը:

 

 Դատավորները հարցեր ուղղեցին Արմեն Պողոսյանին.

Ինչո՞ւ էիք նման ռիսկի դիմել, ինչո՞ւ էինք ձեր վրա վերցրել ՊՆ համապատասխան ստորաբաժանման գործառույթը եւ բանակի համար այդ «խողովակը» հայթայթել,-հետաքրքրվեցին նրանք:

Սանասարի նպատակն էր՝ օգնել բանակին: Մտածում էի, որ դա նվիրաբերություն է, ուստի հանցանքի մասին խոսք չէր կարող լինել:

Դուք զրկվա՞ծ էիք բանակի հետ գործակցելու հնարավորություններից: Ինչո՞ւ չեք ճշտել, թե ինչպես կարող էիք օգնել բանակին:

ե ես ինչ իմանայի, թե նա ում էր նվիրելու եւ ինչպես: Գիտեմ, որ Սանասարը մեծ հնարավորություններ ուներ բանակում, ընկերներ…

Բայց անցել են, չէ,՞ ժամանակները, երբ 90-ականներին բանակի համար փորձում էին տարբեր ճանապարհներով զենք հայթայթել եւ օգնել: Հիմա դրա համար համապատասխան մարմին կա: Դուք ինչո՞ւ նման գործառույթ վերցրիք, որ հիմա էլ այստեղ նստած եք…

Դե հիմա նման խոսակցություն եղավ…Սանասարն ասաց՝ «ես 90-ականներին իմ ավտոյով եմ բերել, հիմա ինչո՞ւ չբերենք»:

Այսինքն, ուզում եք ասել, որ այն ժամանակվանից մինչ օրս ոչինչ չի՞ փոխվել:

-Դե հիմա, որ փոխված չլիներ, այդպես չէր ասի… 

Դատավորներին հետաքրիքր  էր նաև, թե  ինչո՞ւ է  Արմեն Պողոսյանը  «Իգլա»-ն լուսանկարել «ՕՐՕ» դաշինքի նախընտրական  բացիկի հետ միասին: Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Որ Սանասարը չմտածի, թե լուսանկարն ինտերնետից է ներբեռնվել»:

 Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի  վերաքննիչ բողոքի քննությունը  կշարունակվի փետրվարի 9-ին, 12 00-ին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

20:40 09.07.2025

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

20:30 09.07.2025

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

SHANTNEWS

20:00 09.07.2025

SHANTNEWS

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:54 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...

BACK_TO_TOP