Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն

15:17 12.07.2021

«Եվրոպա Նոստրան» և «Հնագետների եվրոպական ասոցիացիան» հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը:

Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական ​​առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու համար և նպաստել իրավիճակի բարելավմանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և վստահության ամրապնդման և ի շահ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ Եվրոպայի:

«Եվրոպա Նոստրան» և «Հնագետների եվրոպական ասոցիացիան» հորդորում են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին համագործակցել և պահպանել իրենց ստանձնած պարտականությունները և միջազգային պարտավորությունները:

Հայտարարությունը համահունչ է հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգությանը ԵՄ մոտեցման վերաբերյալ շատ կարևոր եզրակացություններին, որոնք ընդունվել են 2021 թ. հունիսի 21-ին Եվրամիության խորհրդի կողմից՝ ճանաչելով մշակութային ժառանգության կարևոր դերը խաղաղության, ժողովրդավարության և կայուն զարգացման գործում՝ որպես ԵՄ արտաքին հարաբերությունների շրջանակներում խաղաղության, անվտանգության և զարգացման Եվրամիության մոտեցման մի մաս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 03.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

14:12 03.05.2025

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...

Հութիները հրթիռակոծել են իսրայելական ռազմական թիրախը

13:47 03.05.2025

Հութիները հրթիռակոծել են իսրայելական ռազմական թիրախը

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական ռազմական թիրախի վրա։ «Եմենի հութիների հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել օկուպացված Ջաֆա (Թել Ավիվ) տարածքից հարավ իսրայելական ռազմական թիրախի ուղղությամբ», – ասվում է հութիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը […] ...

Զելենսկին սպառնացել է Մոսկվա այցելել պատրաստվող օտարերկրյա առաջնորդներին

13:35 03.05.2025

Զելենսկին սպառնացել է Մոսկվա այցելել պատրաստվող օտարերկրյա առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը, ովքեր մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Բացի այդ, Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը։ Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար հայտարարեց Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները կդադարեն: ...

ԱՍՀ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում

13:24 03.05.2025

ԱՍՀ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի

13:11 03.05.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […] ...

BACK_TO_TOP