Գյումրիի պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստվողների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Գյումրիի պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստվողների թիվն ավելացել է

20:00 12.07.2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը  Հանրապետությունում աճել է։ Պատվաստվել ցանկացող քաղաքացիների դիմելիությունը պոլիկլինիկաներում վերջին երկու շաբաթներին ակտիվացել է։ Զուգահեռաբար, պոլիկլինիկաներում պատվաստվում են պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակազմերն ու բուժաշխատողները։

Անցած երեք ամիսների ընթացքում Շիրակի մարզում պատվաստվել ցանկացողների թիվն ավելացել է, մարզի առաջնային սպասարկման բուժհաստատություններում օրական  կատարվում է մի քանի տասնյակ  պատվաստում։ Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայում  հաշվառված 15․288  քաղաքացիներից մոտ 13 հազարը մեծահասակներ են, այսինքն՝ պոտենցիալ պատվաստման ենթակաները։

Հունիս-հուլիս ամիսներին պատվաստման ցուցանիշի էական աճի պատճառներից մեկն էլ տարբեր նպատակներով երկրից դուրս մեկնող քաղաքացիներից անցակետերում պարտադիր պահանջվող  պատվաստման հավաստագրերն են, որոնք երեք պատվաստանյութերի դեպքում էլ  տրամադրում են պոլիկլինիկաները։

«Հատուկ սերտիֆիկատ ենք տալիս դուրս գնացողներին, որ կարողանան  ներկայացնեն անցակետերում։ Պատվաստում անելուց հետո քաղաքացու հեռախոսահամարը վերցնում ենք, հեռախոսի մեջ ծրագիր կա, որով երևում է իրա պատվաստված լինելու փաստը»,- նշում է Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի իմունային կաբինետի պատասխանատու Սվետլանա Օհանյանը։

Անհատ քաղաքացիներից բացի, թիվ մեկ պոլիկլինիկայի շրջիկ բուժանձնակազմը նախապես հաստատված գրաֆիկով  պատվաստումներ է իրականացրել նաև տարբեր պետական կառույցներում, որտեղ, անկախ գրանցման հասցեից, կորոնավիրուսի դեմ վակցինան ստացել են բոլոր աշխատակիցներն ու փակ հաստատություններում ապրող քաղաքացիները։

Բուժաշխատողները ևս ներառված են առաջնահերթ պատվաստման ենթակա շահառուների ցանկում։ Այս ընթացքում բուժքույրերից ու բժիշկներից շատերն արդեն պատվաստվել են, հիմա ստանում են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։ Թիվ 1 պոլիկլինիկայի բուժանձնակազմը ևս ամբողջությամբ պատվաստվեց։

Պատվաստված  քաղաքացիներին ու գործընկերներին իմունային կաբինետի  բուժաշխատողները ևս մեկ անգամ հիշեցնում են  վակցինայի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին, տրամադրում են տեղեկատվական  բրոշյուրներն  ու առաջացող  բարդությունների դեմ  պայքարի  խորհուրդներ տալիս։

Անցած երեք ամիսների ընթացքում  թիվ մեկ պոլիկլինիկայում պատվաստված քաղաքացիներից առողջական լուրջ խնդիրների ահազանգեր չեն ունեցել, եղած ազդեցությունները բնորոշ են եղել  պատվաստումների ընթացքին։ Նախորդ երկու ամիսներին  պոլիկլինիկայում նվազել էին կորոնավիրուսի ախտանշաններով դիմած քաղաքացիների թիվը և թեստավորման դրական ցուցանիշը։ Այս մի քանի  օրերին կրկին նկատվում է վարակվածության դեպքերի ակտիվացում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP