19:12 13.07.2021
Անցած երկու-երեք օրվա ընթացքում մենք ստիպված էինք կենտրոնացնել լրացուցիչ մանկաբուժական մահճակալներ, որը վկայում է երեխաների շրջանում վարակի բարձր մակարդակի մասին,- այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Հաղորդում է 1tv.ge-ն։
Նրա խոսքերով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում ակտիվացել են կորոնավիրուսի դեպքերը:
«Համավարակի ներկա իրավիճակը շատ լուրջ է, ինչը նորից ու նորից հատուկ ռիսկեր է առաջացնում բնակչության առողջության և ընդհանուր առմամբ հասարակության սոցիալական, ինչպես նաև ցանկացած այլ գործընթացների տեսանկյունից: Դեպքերի թիվն արդեն գերազանցել է 1800-ը, սա ինչ-որ չափով ընդհանուր ցուցանիշ է։ Վերջին երկու-երեք օրվա ընթացքում մենք ստիպված էինք լրացուցիչ մանկաբուժական մահճակալներ կենտրոնացնել, որը մատնանշում է երեխաների մոտ վարակի բարձր մակարդակի մասին: Թբիլիսիում կենտրոնացված մինչև 200 մանկական մահճակալ, որոնք գործնականում բեռնաթափվել են համավարակի երկրորդ կամ երրորդ ալիքի ժամանակ, արդեն ծանրաբեռնված են, և մենք ստիպված ենք եղել լրացուցիչ մահճակալներ կենտրոնացնել: Ինչը նշանակում է, որ վարակի տարածման առումով ռիսկերը մեծանում են: Այս դեպքում կրկին և կրկին հիմնական լուծումը պատվաստումների ծրագիրն է»,- ասել է Թամար Գաբունիան:
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...
10:00 20.06.2025
Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնինՈւրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...