12:29 15.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների և լիցենզավորման գործակալության աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագրում կրթության ոլորտի առաջընթացին առաջնային տեղ է տրվում:
«Պետության ռազմավարական զարգացման տեսանկյունից անվտանգությունից հետո թերևս հաջորդ կարևոր ոլորտը կրթությունն է: Մասնավորապես առաջնահերթ են հանրակրթության ոլորտի բարեփոխումները, որոնց հիմքերն արդեն դրված են, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Հանրակրթության ոլորտի բարեփոխման աշխատանքները նախարարության թիմը պետք է շարունակի ավելի մեծ պատասխանատվությամբ և արդյունավետությամբ` համագործակցելով գործընկեր կառույցների, մանկավարժների և ողջ հասարակության հետ»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` կրթության որակին առնչվող հարցերը բազմաթիվ են, կրթական հաստատությունների միջև առկա որակական միջակայքներն ընդգծված տարբերություն ունեն:
«Առանձին դեպքերում հանրակրթության մեջ մենք ունենք իսկապես փայլուն արդյունքներ, բայց դրա կողքին ունենք նաև շատ մտահոգիչ կրթության որակ, որը դրսևորում է ստանում տարբեր հեռավոր մարզային, անգամ քաղաքային և մայրաքաղաքային դպրոցներում: Միանշանակ միջինացված գնահատական տալը դժվար է: Կրթության պետական քաղաքականության առումով հանրակրթության միջին որակի բարելավումը մեր առաջնային խնդիրն է»- շեշտել է Վահրամ Դումանյանը:
Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է զոհված, հաշմանդամ զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային ճամբարի ծրագրի ընթացքը: Նշվել է, որ այժմ մարզպետարաններում ընթանում են երեխաների ցուցակագրման աշխատանքները:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության, լիցենզավորման ու ոլորտային այլ խնդիրների:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...