17:13 11.07.2018
«Մեր նպատակն ի սկզբանե եղել է այն, որ համախոհությամբ հասնենք մի միասնական տարբերակի»,- այսօր ասել է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների մասին:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի 4 խմբակցությունները ստեղծել են աշխատանքային խումբ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, իր հերթին էլ կառավարությունն է ստեղծել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա աշխատող կառավարական հանձնաժողով: Քաղաքական 4 ուժերն ունեն արդեն մշակված հայեցակարգ: Երեկ ԱԺ-ն լսեց նաև կառավարության առաջարկները, որոնք ներկայացրել էր ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Երեկ մենք պարզապես հասկացանք, որ այս հարցի հետ կապված տարընթերցումներ կան, մեղմ ասած: Մեզ համար անհասկանալի է՝ մենք մի՞ նախագծով ենք հանդես գալու, թե՞ երկու: Մենք խնդիր չունենք. երկու տարբերակն էլ ընդունելի է: Եթե երկու նախագծով ենք ներկայանալու, այդ բանավեճը տեղափոխվելու է Ազգային ժողով:
Հայտնի չէ, թե ինչ ելք կունենա այդ քննարկումը: Անհասկանալի է նաև այն , եթե կառավարությունը ինքնուրույն նախագիծ է բերում և կառավարությունը հենվում է այն քաղաքական ուժերի վրա, որոնք այս քննարկումն են անում այլ ձևաչափով, մի քիչ անհասկանալի է՝ քաղաքական պատվերը նախագծի ո՞րտեղից է գալիս: Որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք կան ԱԺ-ում, արտացոլված են նաև կառավարությունում, բացի հանրապետականից, իհարկե: Այս փուլը փակուղային չէ: Պետք է ձգտել չգնալ երկու նախագծերի ճանապարհով»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...