Շիրակի մարզում 62 սուբվենցիոն ծրագրերից 59-ը չի մեկնարկել․ տարբեր դիտողություններով Կառավարությունը դրանք հետ էր ուղարկել  համայնքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Շիրակի մարզում 62 սուբվենցիոն ծրագրերից 59-ը չի մեկնարկել․ տարբեր դիտողություններով Կառավարությունը դրանք հետ էր ուղարկել  համայնքներին

20:48 16.07.2021

2021 թվականին  Շիրակի մարզի համայնքներից  ներկայացված 70 սուբվենցիոն ծրագրերից 62-ն են հաստատվել, բայց դրանցից երեքն են միայն ընթացքի մեջ։ Ուշացումների պատճառը նաև այն է, որ  ամիսներ առաջ ծրագրերը տարբեր դիտողություններով կառավարությունը հետ է ուղարկել  համայնքներին։ Ըստ այդմ՝  կանխատեսվում է, որ բոլոր ծրագրերը կփոխանցվեն հաջորդ տարի։

«Օրինակ, Քաղաքաշինության կոմիտեից փաթեթները հետ են գալիս ու պահանջում են, որ փաթեթում ընդգրկվեն նախագծահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող  կազմակերպությունների լիցենզիաների ներդիրները, ընդգրկել ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքները, դիտողություններ են գալիս Ջրային կոմիտեից, որ համաձայնեցումը ստորգետնյա կոմունիկացիաները սպասարկող կազմակերպությունների հետ պետք է համաձայնեցված լինեն»,- դիտողություններն ու թերացումները  ներկայացրել է Շիրակի մարզպետարանի  զարգացման ծրագրերի,զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ շեշտել է, որ  սուբվենցիոն ծրագրերի փաթեթներում տեղ գտած թերությունների պատճառով ժամանակի կորուստ է տեղի ունենում, որտեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև մարզպետարանի համապատասխան բաժինների մասնագետները։

«Եթե Քաղաքաշինության կոմիտեն ուղարկում է դիտողություններ, նշանակում է, որ մեր մոտ բավականաչափ ուշադրություն չեն դարձրել այդ խնդիրների վրա։ Ընդունեք հանձնարարական և գրություն կբերեք կներկայացնեք տեղեկանքի տեսքով, թե որ ծրագրի մասով մենք ինչ եզրակացություն ենք տվել և ինչու է Քաղաքաշինության կոմիտեն ,օրինակ, տվել այլ եզրակացություն։ Սա աշխատանքային բաց է, որը մերն է»,- նշել է Շիրակի մարզպետը։

Սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի ուշացումների պատճառով մարզի շինընկերությունները հայտնվել են աշխատուժի պակասի խնդրի առջև։ Շինարարները մեկնել են արտագնա աշխատանքի կամ լավագույն դեպքում աշխատանք են գտել մայրաքաղաքում։

«Մենք ունենք աշխատուժի խնդիր՝ բանվորության և վարպետների, իսկ դա նշանակում է, որ դա մեր բացն է, որովհետև  ժամանակին չենք սկսել աշխատանքները, որպեսզի մարդիկ իմանան, որ էստեղ աշխատանք կա, թողել-գնացել են արտագնա աշխատանքի»,- ասել է Շիրակի մարզպետ։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP