Հայտնի են Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության մրցանակակիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+14.09 oC

Հայտնի են Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության մրցանակակիրները

19:30 16.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Առաջնությանը մասնակցել է 180 մարզիկ, այդ թվում՝ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գրիգորյանը, Տիգրան Գրիգորյանը և Վահե Քալանթարյանը: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Հայկ Պետրոսյանը (40 կգ), Խաչիկ Թադևոսյանը (44 կգ), Լևոն Հակոբյանը (48 կգ), Արմեն Նիկողոսյանը (52 կգ), Ռազմիկ Բեգլարյանը (56 կգ), Հովսեփ Յավրումյանը (60 կգ), Ալբերտ Դադիկյանը (67.5 կգ), Վազգեն Իսահակյանը (75 կգ), Ռոբերտ Հովսեփյանը (82.5 կգ), Կարեն Բարսեղյանը (90 կգ), Նվեր Եղիազարյանը (100 կգ), Սամվել Հախեյանը (110 կգ), Արա Մարտիրոսյանը (125 կգ), Մալվինա Էվինյանը (60 կգ):

Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել են Սվետլանա Մանուկյանը (52 կգ), Ելենա Պետրոսյանը (56 կգ), Էրիկ Գրիգորյանը (52 կգ), Տիգրան Գրիգորյանը (56 կգ), Գևորգ Աֆրիկյանը (60 կգ), Արթուր Գալստյանը (67.5 կգ), Ստաս Նազարյանը (75 կգ), Օնիկ Հովհակիմյանը (100 կգ): Առաջնությանը մասնակցել են նաև զինծառայողներ, որոնցից չեմպիոն են դարձել Սամվել Ղազարյանը (75 կգ), Արշակ Հայրապետյանը (82.5 կգ) և Վարազդատ Ամիրյանը (90 կգ): Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը կարևորել է հատկապես պատերազմի մասնակից մարզիկների մասնակցությունը նմանօրինակ մրցաշարերին:

«Մրցումներն ինչպես մարզիկներին, այնպես էլ ամբողջ հասարակությանն օգնում են վերականգնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս տեսանկյունից շատ ենք կարևորում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին ֆեդերացիայի աշխատանքներում ներգրավելը և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր եք ձեռնարկում»,- ասել է ֆեդերացիայի նախագահը և հավելել, որ այժմ սկսելու են պատրաստվել օգոստոսին Բաթումում կայանալիք Սևծովյան երկրների առաջնությանը, ապա՝ աշնանը Լեհաստանում նախանշված աշխարհի առաջնությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP