10:18 21.07.2021
«Կասպերսկի» ընկերությունը Հարավարևելյան Ասիայում հայտնաբերել է կիբեռլրտեսության եզակի արշավ: Զոհերի թվում են Մյանմայի շուրջ հարյուր կազմակերպություններ և Ֆիլիպիններում 1400-ը, այդ թվում՝ պետական մարմիններ: Luminousmoth անվանումն ստացած արշավն ակտիվ է առնվազն 2020-ի հոկտեմբերից:
Ի տարբերություն ավանդական բարդ թիրախային գրոհների մեծ մասի, այս դեպքում զոհերի ցանկը չի սահմանափակվում տասնյակ կազմակերպություններով, այլ շատ ավելի լայն է։ Առաջնային վարակումը տեղի է ունենում Dropbox-ի հղումով ֆիշինգային նամակների միջոցով, որով ներբեռնվում է վարակված Word փաստաթուղթ պարունակող RAR ձևաչափով արխիվը: Համակարգում ներդրվելուց հետո վնասաբեր ծրագիրը փորձում է USB կրիչների միջոցով տարածվել ցանցի այլ սարքեր: Եթե այն գտնում է նման կրիչ, ապա դրա մեջ ստեղծում է թաքնված դիրեկտորիաներ և այնտեղ տեղափոխում զոհի սարքի բոլոր ֆայլերը, այդ թվում՝ վնասաբեր:
Բացի այդ, Luminousmoth-ի զինանոցում կան ևս երկու գործիքներ, որոնք օգտագործվում են գրոհի հաջորդ փուլում: Մեկը Zoom-ի ֆեյքային տարբերակ է, իսկ մյուսը գողանում է Chrome բրաուզերի քուկի ֆայլերը։ Համակարգում ամրապնդվելուց հետո վնասաբեր ծրագիրը շարունակում է տվյալները փոխանցել հրամանատարական-հսկիչ սերվերին։ Մյանմայում անցկացվող գրոհներում այդ սերվերները հաճախ իրենց ներկայացրել են որպես հայտնի լրատվական ռեսուրսներ։
Ընկերության փորձագետները բարձր վստահությամբ կարծում են, որ այս արշավի հետևում կանգնած է չինարեն խոսող հայտնի HoneyMyte խումբը, որը զբաղվում է Ասիայում և Աֆրիկայում աշխարհաքաղաքական և տնտեսական տվյալների հավաքմամբ:
«Այս արշավը հաստատում է այն միտումը, որը մենք տեսնում ենք վերջին տարում. չինարեն խոսող խմբերը ստեղծում են նոր վնասակար իմպլանտներ, դրանց ակտիվությունն աճում է։ Մեծ հավանականություն կա, որ գրոհողները կշարունակեն զարգացնել իրենց գործիքակազմը, այնպես որ մենք կհետևենք LuminousMoth-ի հետագա մշակումներին»,- մեկնաբանում է ընկերության ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար Մարիա Նամեստնիկովան։
Թիրախային գրոհներից պաշտպանվելու համար փորձագետները ընկերություններին խորհուրդ են տալիս աշխատակիցների համար կիբեռանվտանգության դասընթացներ կազմակերպել, քանի որ նման գրոհները հաճախ սկսվում են ֆիշինգից կամ սոցիալական ինժեներիայի օգտագործմամբ այլ սխեմաներից, կանոնավոր իրականացնել ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության աուդիտ։ Նաև հարկ է ներդնել բարդ թիրախային գրոհների դեմ պայքարի լուծումներ և EDR-լուծումներ, անվտանգության ապահովման կենտրոններին հասանելիություն տրամադրել չարագործների կողմից օգտագործվող նոր և արդեն հայտնի գործիքների, տեխնիկաների և մարտավարության վերաբերյալ արդիական տեղեկատվությանը, ինչպես նաև նրանց համար կանոնավոր անցկացնել հատուկ թրեյնինգներ։ Խորհուրդ է տրվում օգտագործել մասնագիտացված ծառայություններ, որոնք կարողանում են ճանաչել և դադարեցնել գրոհները վաղ փուլում, մինչև չարագործները զգալի վնաս կհասցնեն։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...