14:23 21.07.2021
«Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ՝ այսօր, հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում:
Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Իտալիա և Սլովակիա) դեսպանությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ուսանողներին՝ դեսպան Վիկտորինը ջերմորեն շնորհավորել է նրանց ու նշել, որ դառնալով ծրագրի շահառու՝ երիտասարդներն արդեն իսկ լուրջ հաղթանակ են արձանագրել, ինչը կարող է անձնական կյանքում նորանոր հաջողությունների սկիզբ դառնալ:
«Մենք այսօր հյուրընկալել ենք ձեզ այստեղ, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ձեզ դրսևորեք, ինչպես ինտեգրվեք եվրոպական կյանքին, և չափազանց կարևոր է, որ Եվրոպայում ձեր տեսածն ու սովորածը վերադառնալուց հետո ի նպաստ ձեր երկրի ծառայեցնեք»,- ասել է դեսպանը: Նա նաև ուսանողներին խորհուրդ է տվել Եվրոպա մեկնելուց առաջ անպայման պատվաստվել, որ ազատորեն կարողանան օգտվել ժամանցի վայրերից ու այլ հնարավորություններից:
«Սիրելի՛ երիտասարդներ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սա ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, և ցանկալի է, որ Եվրոպայում ամրապնդած ձեր կարողությունները, միջմշակութային հաղորդակցության ձեր հմտությունները ծառայեն նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանը»,- դիմելով «Էրազմուս+» ծրագրի այս տարվա մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ ծրագիրը, երիտասարդներին անհատապես օգտակար լինելուց զատ, միտված է նաև մեր երկրի բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների գործընթացի ամրապնդմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը շարունակական կլինեն ու տարեցտարի նոր թափ կստանան:
Որպես նաև սփյուռքի կրթական ծրագրերն ու երիտասարդության հարցերը համակարգող փոխնախարար՝ Ա. Մարտիրոսյանը երիտասարդներին հորդորել է Եվրոպայում գտնվելու ամիսներին այցելել է նաև այն բուհեր, որտեղ պետական աջակցությամբ գործում են հայագիտական կենտրոններ, իսկ վերադարձից հետո փոխանցել տպավորությունները:
«Էրազմուս+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան նույնպես շնորհավորել է ուսանողներին՝ նշելով, որ հանդիպմանը հրավիրված են նաև նախորդ տարիներին ծրագրին հաջողությամբ մասնակցած հայ երիտասարդներ, որոնց փորձը միջմշակութային հաղորդակցության և վիզաների ստացման գործում կարող է օգտակար լինել: Նա արձանագրել է, որ ծրագրի այս տարվա շահառուներն ավելի հաջողակ են այն առումով, որ հնարավորություն ունեն մասնակցելու նմանօրինակ միջոցառման, ինչը համավարակի պատճառով հնարավոր չի եղել անցկացնել անցած տարի:
Ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց, ընտրած բուհերն ու ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...