16:14 23.07.2021
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մասնակիցներին այդչափ կարևոր և աննախադեպ ձեռքբերման համար։
«Կարծում եմ՝ հարուստ ժառանգություն, հնագիտական շերտեր ու արժեքներ ունենալը, բացի հպարտություն լինելուց, մեծ պատասխանատվություն է: 21-րդ դարում միայն հռչակագրի մակարդակում է մնում արժեքների հանդեպ վերաբերմունքի, արժեքների հանդեպ հարգանքի մասին խոսելը՝ առանց 21-րդ դարի գործիքակազմին, բարձր տեխնոլոգիաներին, սարքավորումներին տիրապետելու: Ոչ միայն այս ծրագրի, այլ առհասարակ Հայաստանի և Ճապոնիայի գիտական, մշակութային, կրթական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և շատ հուզիչ է, երբ այս նվիրատվության յուրաքանչյուր արկղի վրա կազմակերպության կամ դեսպանատան անվան փոխարեն գրված է «Ճապոնիայի ժողովրդի կողմից»: Մենք իսկապես այս ամենն ընկալում ենք որպես հնագույն քաղաքակրթություն և հնագույն մշակույթ ունեցող ժողովրդի կողմից մեծ նվեր հայ ժողովրդին: Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը»,- նշել է նախարարի տեղակալը և խորին երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակին՝ ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար: Արա Խզմալյանը կարևորել է նաև հետագա համագործակցության շրջանակում վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը։
«Այս սարքավորումներին լիարժեք տիրապետելը նշանակում է մշտապես կատարելագործել հմտություններն ու գիտելիքները. դա մեծ հնարավորություն է գիտական և մասնագիտական կայացման համար։ Եվ այս սարքավորումները կծառայեն իրենց նպատակին, եթե մասնագետները լիովին տիրապետեն սարքավորումների թելադրած իմացություններին և հմտություններին»,- հավելել է Ա. Խզմալյանը՝ արդյունավետ մասնագիտական գործունեություն մաղթելով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայի մասնագետներին։
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին էլ նշել է, որ Ճապոնիան ու Հայաստանն ունեն ժամանակով փորձված բարեկամական հարաբերություններ, հայ-ճապոնական պատմական և միջմշակութային հարուստ կապեր, որոնց ամրապնդմանն է ծառայելու նաև վերազինված կենտրոնը։ Ճապոնիայի դեսպանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով շարունակել արդեն իսկ սկիզբ առած փոխգործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և սերունդների։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին պատմամշակութային ժառանգության բնագավառում այդ կարևոր ներդրման համար:
«Սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան հնարավորություն կտա առավել արդյունավետ և ճշգրիտ կազմակերպել գտածոների վերականգնման և հետազոտման գործընթացը: Անչափ կարևոր է ոլորտի այլ կազմակերպությունների, մասնագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ այսպիսի լաբորատորիան պետք է ծառայի բոլորին՝ հօգուտ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման»,- ասել է Խաչիկ Հարությունյանը և ընդգծել, որ այս ծրագրի իրականացմամբ ստեղծված նյութատեխնիկական նմանօրինակ հագեցվածությամբ և բովանդակային ուղղվածությամբ լաբորատորիան, անկասկած, նպաստելու է հանրապետությունում մշակութային արժեքների վերականգնմանը, գիտականորեն համակողմանի հիմնավորված նախագծերի մշակմանն ու պատմամշակութային ժառանգության ոլորտում ներգրավված մասնագետների որակավորման բարձրացմանը:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն էլ հավելել է, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» կողմից ներկայացված հայտը ճապոնական կողմը գնահատել է հիմնավորված և առաջնահերթ, քանի որ այն, բացի նրանից, որ համապատասխանում էր ճապոնական կողմի առաջադրած տեխնիկական և բովանդակային չափանիշներին, ծառայելու է հասարակության լայն շերտերին, քանի որ վերականգնված իրերը հետագայում տեղ են գտնում Հայաստանի տարբեր թանգարաններում, և հանրությունը դրանցով է ճանաչում նաև սեփական մշակույթը:
«Տեսանք հսկայական քանակությամբ մշակութային ժառանգություն, որը մեզ է հասել դարերի խորքից: Ակնհայտ էր, եթե «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը» չվերականգնի և չպահպանի դրանք, այդ ժառանգությունը կարող է անվերադարձ կորչել, հետևաբար այդ ժառանգության վերականգնումն ու պահպանումը ապագա սերնդի նկատմամբ մեր սերնդի պարտականությունն է, և մենք պատիվ ունենք նպաստելու այդպիսի առաքելության իրականացմանը»,- եզրափակել է Էջիրի Յուկիհիկոն:
Նշենք, որ ծրագրի շրջանակում լաբորատորիան վերազինվել է վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումներով, որոնք եզակի են Հայաստանի Հանրապետությունում հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...