Քրեական հետախույզներն օպերատիվորեն բացահայտել են ավազակության դեպքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Քրեական հետախույզներն օպերատիվորեն բացահայտել են ավազակության դեպքը

13:07 26.07.2021

Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ հյուրերը, որոնք այդ պահին դեռ իր տանն են, հեռախոսի պատյանի մեջից գողացել են 20.000 դրամ։ Րոպեներ անց ոստիկանություն ահազանգած նույն քաղաքացին հայտնել էր, որ զինված 2 անձ իրենից փող են պահանջում:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ իր ծանոթն ու նրա ընկերը փող հափշտակելու նպատակով դանակով հարձակվել են իր վրա, սպառնալիքներ հնչեցրել և պահանջել, ապա ստացել են 40.000 դրամ:

Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 4-րդ բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ արարքը կատարել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել:

Հարուցվել է քրեական գործ։ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը և հափշտակված փողը:
Երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն։

`

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

17:16 07.07.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

17:10 07.07.2025

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:02 07.07.2025

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...

Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:54 07.07.2025

Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […] ...

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

16:48 07.07.2025

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

Հուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

16:40 07.07.2025

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։ Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Զլինի» և գերմանական «Կարլսռուեի» դեմ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 […] ...

BACK_TO_TOP