20:23 29.07.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին 8 մարզաձևերում վիճարկվել է մեդալների 17 հավաքածու:
Մեդալային հաշվարի նոր առաջատարը Չինաստանն է, որը նվաճել է 15 ոսկե, 7 արծաթե ու 9 բրոնզե մեդալ: 3 օր անընդմեջ առաջատարի դիրքը պահպանած ու երկրորդ տեղ նահանջած Ճապոնիան ևս ունի 15 ոսկե մեդալ, նվաճել է նաև 4 արծաթե ու 6 բրոնզե մեդալներ: Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը (14 ոսկե, 14 արծաթե, 10 բրոնզե մեդալ): Ռուսները 4-րդ տեղում են:
18:09 19.06.2025
Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողՀամայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...
17:54 19.06.2025
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...
17:46 19.06.2025
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ ԲրնովիչՊոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...
17:39 19.06.2025
Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևսՀունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...
17:30 19.06.2025
Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...