ՀՀ կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

ՀՀ կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը

14:53 30.07.2021

ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման համար կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործունեության տասնյոթ տարիների ընթացքում այն ապահովել է իր կայուն տեղն ինչպես Հայաստանի մշակութային կյանքում, այնպես էլ տարածաշրջանում՝ դառնալով տարածաշրջանի խոշորագույն փառատոներից մեկը: Փառատոնի կայունության գլխավոր հիմնասյուներից են հանդիսատեսի հետաքրքրությունը, ինչպես նաև տարիների ընթացքում ստեղծված միջազգային կապերը, գործընկեր փառատոների հետ սերտ հարաբերությունները և միջազգային հեղինակությունը:

2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կրկին հանդես կգա իր մշտական «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսով՝ ներկայացնելով կինոփառատոնի ամբողջ փիլիսոփայությունը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների և մրցութային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի հերթական անգամ շեշտադրել Հայաստանի մշակութային կյանքի կայունությունը, կինոարվեստի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանում՝ փառատոնային ասպարեզում առաջնային դիրքերի պահպանումը:

2021 թվականի հոկտեմբերի 3-9-ը կիրականացվեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երեք հիմնական մրցութային ծրագրերը` Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթը, «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագիրը և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթը: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին երկու տարիների լավագույն ֆիլմերը ողջ աշխարհից, կհյուրընկալվեն ֆիլմերի հեղինակները, և կանցկացվեն վարպետաց դասեր:

Հարգանքի տուրք կմատուցվի հայ և համաշխարհային կինոյի վարպետներին, կկազմակերպվեն հետահայաց ցուցադրություններ: Արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ հատուկ դասընթացներ կիրականացվեն երիտասարդ կինոքննադատների համար։ «GAIFF PRO» արտադրական հարթակը կապահովի տարածաշրջանային համարտադրության շուկայի կազմակերպումը, որտեղ հերթական անգամ կանցկացվեն կինոնախագծերի զարգացման դասընթացներ՝ միջազգային դասընթացավարների մասնակցությամբ, և հայաստանյան կինոգործիչները հնարավորություն կունենան միջազգային համագործակցության նպատակով նոր կապեր հաստատել:

18-րդ փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև գործարկել ձևաչափեր, որոնք երբևէ չեն կիրառվել Հայաստանում. օրինակ՝ «ցուցադրություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» կամ «նորագույն VR տեխնոլոգիաներով հատուկ ցուցադրություններ»։ Հայաստանի ողջ կինոհանրության, մասնագիտական շրջանակների և ուսանողության համար վարպետության դասերը և կրթական ծրագրերը կիրականացնեն առաջատար վարպետները։ Հաշվի առնելով փառատոնի տեղական և միջազգային լուսաբանման հնարավորությունները` կարևորվում են հետպատերազմական Հայաստանի իմիջային ներկայացումը և մշակութային դիրքավորումը տարածաշրջանի առաջատար մշակութային իրադարձություններից մեկի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

BACK_TO_TOP