13:49 11.08.2021
Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով նոր զրահամեքենաներ է նախագծել, որոնք պիտի օգտագործվեն հատուկ օպերացիաների ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը։
2019-ին մեկնարկած նախագծի շրջանակներում արտադրված Pars IV 6×6 զրահամեքենան օժտված է ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից ու բալիստիկ հրթիռներից բարձր մակարդակի պաշտպանությամբ, որն ըստ թուրքական աղբյուրի արդեն իսկ հաստատվել է Թուրքիայում ու արտերկրի միջազգային ակրեդիտացիա ունեցող փորձարկման կենտրոններում: Այնուհանդերձ մինչև Թուրքիայի ԶՈւ-ի սպառազինություն ընդգրկվելը զրահամեքենան դեռ բազմաթիվ այլ փորձարկումներ պետք է անցնի:
Սուպերսոնիկ ձայների նկատմամբ զգայուն զրահամեքենայի վրա տեղադրված են «Sancak» հեռակառավարվող համակարգեր, ակտիվ խափանող/կուրացնող համակարգեր, 360 աստիճանով աշխատող մառախուղի վահաններ և քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական ու միջուկային համակարգ: Մեքենայի աշտարակներին ինտեգրված են 7.62 և 12.7 մմ տրամաչափի գնդացիրներ և 1 40 մմ տրամաչափի ականանետ: Ցանկության դեպքում հնարավոր է փոխել զենքերի տեղերը կամ աշտարակներին ինտեգրված զենքերը փոխարինել ուրիշով:
Որպես զրահամեքենայի ամենակարևոր առավելություններից մեկը նշվում է բարձր անցողունակությունն ու մանևրայնությունը: Ըստ տեղեկությունների՝ այս մեքենայի շրջադարձի տրամաչափը ամենափոքրն է 6×6 զրահամեքենաների դասում, ինչը դրան թույլ կտա մեծ արդյունավետություն դրսևորել բնակավայրերում կատարվող հատուկ գործողությունների ժամանակ:
Pars IV 6×6 զրահամեքենան 1-ին անգամ կներկայացվի Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդես (IDEF-International Defence Industry Fair) 2021-ի ժամանակ:
Նշենք, որ IDEF-ն անցկացվում է երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1993 թվականից։ Դա տեղի է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո։
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...